Հարգելի ՃՈ-ի ներկայացուցիչներ, կխնդրեմ չթերանալ ձեր աշխատանքում, քաղաքի մի շարք փողոցներում չեն աշխատում լուսամփոփները: Բերեմ օրինակ Մարգարյան-Բաշինջաղյան խաչմերուկը, որը, ի դեպ, բավականին մեծ խաչմերուկ է, քանի օր է՝ լուսամփոփը չի աշխատում: Վարորդները մեկը մյուսին զիջելով են վարում, չեմ խոսում նաև հետիոտների մասին, որոնք լուսամփոփի չաշխատելու շնորհիվ խախտում են երթևեկության հունը: 
Երբ հարցը մեքենայի տեխզննմանն է վերաբերում, բավականին լավ և օպերատիվ եք աշխատում, իսկ երբ լուսամփոփների վերանորոգումն է, չեք էլ նկատում ձեր թերությունները: Ինչո՞ւ պետք է վարորդը վճարի հարկ, իսկ դուք թերանաք ձեր գործում: Հարգելով ձեր լարված աշխատանքը՝ կխնդրեմ՝ աչալուրջ եղեք, քանզի ձեր թերության պատճառով կարող են տուժել մարդիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել