Մարդկանց կառավարելը սերտորեն կապված է անձնական հատկանիշների հետ։ Դրանցից մեկը կամքի ուժն է։ «Փալաս» մարդը դժվար թե հետևորդներ ունենա. այսպիսի մարդիկ քիչ ընկերներ ունեն և կանանց հարցում էլ հաջողություն չեն ունենում։

Նույնիսկ եթե այս ասվածը Ձեզ չի վերաբերում (եթե Ձեր մասին է՝ առավել ևս...), հետևյալ վարժությունները կօգնեն Ձեզ ամրապնդել կամքի ուժը։

Վարժություն 1. Թաքնված ուժի որոնում

Սա նախնական վարժությունն է։ Սրա նպատակն է որոշել և զգալ՝ որն է «կամքի մկանը»։ Եկեք մեզ համար հեշտ առաջադրանք մշակենք։ Օրինակ՝ առավոտյան լվացվելուց հետո սրբիչը տարեք մի հեռու տեղ, իսկ երեկոյան բերեք այն և դրեք նույն տեղում։ Այս վարժությունը կատարեք մի ամիս։ Նույնիսկ եթե այս գործողությունը դառնա սովորություն, դա կլինի լավ սովորություն։

Վարժություն 2. Կարգավորում

Այս վարժության իմաստը քնի ռեժիմի կարգավորումն է։ Սովորացրեք Ձեզ նույն ժամին, հնարավորինս արագ և 8 ժամից ոչ պակաս, բայց 10 ժամից էլ ոչ ավել քնելուն։

Վարժություն 3. Աշխատանք և հանգիստ

Նպատակը հանգստի և աշխատելու ռեժիմի կարգավորումն է։ Աշխատանքը բաժանեք հավասար ժամանակահատվածների, օրինակ այնպես, ինչպես դպրոցում է՝ 45 րոպե աշխատեք, իսկ հանգստանալու համար կանոնավոր ընդմիջումներ արեք՝ 10 րոպե։ Ցանկալի է, որ այս վարժությունը ոչ միայն մարզանք, այլև սովորություն դառնա։

Վարժություն 4. Կարգավորված շփում

Խոսակցության կամ զրույցի ժամանակ վերահսկեք Ձեր զգացմունքները և բառերը։ Պատկերացրեք՝ կողքից ինչ տպավորություն եք թողնում, վերահսկեք Ձեր ժեստերը և դիմախաղը։ Հիշեք մի լավ կանոն՝ միտք-գործողություն, որը ենթադրում է, որ բոլոր գործողությունները և բառերը պետք է մտքի հետ կապված լինեն։

Վարժություն 5. Սննդի ճիշտ ընդունում

Փորձեք ամբողջությամբ վերահսկել սննդի ընդունումը՝ կերեք հանգիստ, դանդաղ, մտածված։ Զգացեք համը և հոտը, պատկերացրեք՝ ինչպես եք էներգիա ստանում և ավելի ուժեղանում։ Եվ վերջապես, սնվեք միայն քաղցած լինելու դեպքում։  

Վարժություն 6. Կենսատարածքի կարգավորում

Այս վարժությունը պետք է սովորություն դառնա։ Ձեր աշխատանքային տարածքը և կենսատարածքը միշտ կարգուկանոնի մեջ պահեք։ Իմացեք՝ ինչը որտեղ է գտնվում։ Գոյություն ունի մի լավ կանոն՝ հավաքեք այն ամենը, ինչը Ձեր աչքը «ծակում» է։ Աստիճանաբար ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պատկերացնում եք։

Վարժություն 7. Ճիշտ պլանավորում

Օրվա, ամսվա և տարվա պլան կազմեք։ Որքան ճշգրիտ լինի, այնքան լավ։ Հետևեք Ձեր գրաֆիկին։

Վարժություն 8. Ալարկոտության «փնտրտուք»

Եթե Ձեզ մոտ այնպիսի գործեր առաջանան, որոնք չցանկանաք անել, ապա պետք է անմիջապես անել։ Չեք ցանկանում շուտ արթնանալ՝ «թռեք» անկողնուց, չեք ցանկանում տունը կարգի բերել՝ իսկույն վերցրեք ավելը և այլն։

Վարժություն 9. Վճռականության ապրապնդում

Պետք է ամեն օր ֆիզիկական վարժություններ կատարել։ Դա կարող է լինել և՛ հասարակ վազք, և՛ տնային ֆիթնես։ Կարևորն այն է, որ մարզանքներ անելը սովորություն դառնա և Ձեզ փոխի։

Հիշեք ևս մեկ լավ կանոն՝ սկզբում Դուք եք աշխատում Ձեր կամքի ուժի համար, հետո կամքի ուժն է Ձեզ համար աշխատում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել