Շուտով երգիչ Մհերի երկպագուները, կկարողանան գնահատել նրա աշխատանքն, այս անգամ նա ներկայացել է որպես ռեժիսոր: Blognews.am-ի հետ զրույցում երգիչը պատմել է, որ այս գործում առաջին անգամ է ներկայանում. «Այս միտքը ծագել էր, դեռ երկու տարի առաջ,երբ ես՝ երգիչ, դերասան Գոռ Հարությունյանին, առաջարկեցի տեսահոլովակ ներկայացնել նվիրված հայոց բանակին»:«Շարքային Հարությունյան» այսպես է կոչվում երգը, որի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը՝ Աննա Հովներինը, գործիքավորումն արել է Էդգար Ալեքսանյանը, տեսահոլովակի օպերատորն է Սուրեն Թադևոսյանը:
Տեսահոլովակը նկարահանվել է Պաշտպանության նախարարության աջակցությամբ և մոտ մեկ շաբաթից այն պատրաստ կլինի: «Լավ աշխատանքն ենք արել, հուսով եմ կնդունվի և կսիրվի: Տեսահոլովակում ներկայացրել ենք զինվորի կյանքը: Պետք է խոստավանեմ՝ ինձ շատ դուր եկավ ռեժիսորի աշխատանքը, քանի որ իմ վերջին տեսահոլովակներում որպես ռեժիսոր ներկայանում է իմ պրոդյուսեր Գեորգի Հարությունյանը և ես էլ մասնակցում եմ այդ ընթացքին, որոշեցին այս անգամ՝ ներկայանալ որպես ռեժիսոր»:
Խոսելով նոր նախագծերից՝ Մհերը նշեց. «Պատրաստվում եմ իմ մենահամերգին, որի մասին դեռ չեմ ցանկանան խոսել: Միայն վայրը կնշել, տեղի կունենա Համալիրի փոքր դահլիճում»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի