Ապշել կարելի է, թե երկրի ֆինանսների 80-90 տոկոսը կենտրոնացրած Երևան համայնքին ո՞նց են ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ հա միլիարդներ տալիս: Հերիք չի՝ ամեն տարի 9-10 մլրդ դոտացիա են տալիս (ոչ մի նորմալ երկրում խոշոր քաղաքներին դոտացիա չեն տալիս), մի հատ էլ 13 թվի բյուջեով 6.6 մլրդի «սուբվենցիա» են գրել: Ոչ մի ուրիշ համայնքի համար սուբվենցիա չկա: Ու էդ սուբվենցիան տալիս են, ասենք` 
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պահպանման համար (600 մլն) 
- Երևանի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման աշխատանքների համար (3.3 մլրդ)
- Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների համար (1.7 մլրդ)
Տո այ ......... էդ ուրիշ համայնքներում աշխատակազմը պտի իրանց հարկերով ու դոտացիաներով պահեն, Երևանում պետբյուջեո՞վ: Ուրիշները իրանց փողոցը պտի սարքեն իրանց եկամուտներով, Երևանը պետբյուջեի փողերի հաշվի՞ն: Այ... ֆինանսական համահարթեցումը նրա համար է, որ շատ փողոտ տարածքից փողը վերցնեք, դնեք քիչ փողոտ տարածքների վրա, ոչ թե հակառակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել