Բեռլինի 24-ամյա բնակչուհի Միշել Կոբկեն հերոսական ջանքեր է գործադրել գեղեցկության և կատարելության իր չափանիշին հասնելու համար: Երեք տարվա ընթացքում գերմանուհին չի բաժանվել կորսետից, որը կրել է հանուն բարակ իրանի:

3

Ինչպես հայտնել է Միշել Կոբկեն, նա միշտ դժգոհ է իր մարմնից, և նրան հանգիստ չէր տալիս միտքը, թե այլ աղջիկներ ավելի բարակ իրան ունեն: Այդ նպատակով էլ նա մշտական դեպրեսիաների մեջ էր։

1

Նա կոշտ կորսետ է կրել, որից չի բաժանվել անգամ գիշերները: 3 տարում Կոբկեի իրանը 64-ից նվազել է 40 սանտիմետրի: Այժմ էլ նրան հանգիստ չի տալիս Գինեսի ռեկորդակիր Քեթի Յունգը, ում իրանը 165 սմ հասակի դեպքում կազմում է 38,1 սմ:

2

–Ես կատեգորիկ կերպով չէի ուզում դիետաների վրա նստել, քանի որ գիտեի, որ դրանք ինձ չեն օգնի հասնել ցանկալի արդյունքի,–մեկնաբանում է գերմանուհին,–հարազատներս ասում էին, որ ես պետք է հպարտանամ իմ 64 սմ–նոց իրանով, բայց ես նայում էի հայելու մեջ և արտասվում։

4

Բժիշկները պնդում են, թե արտաքինի փոփոխության նման մեթոդը կարող է լուրջ խնդիրներ հարուցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել