Մելքումյանն ու Բագրատյանը խոսում են իրենց հարազատ բառապաշարով։

Կիրթ մասնագետների համբավ ունեցող որոշ պատգամավորներ այլևս չեն կարողանում կեղծել և արդեն անցնում են իրենց հարազատ փողոցային ժարգոնին:

Այսօր էլ Ազգային Ժողովում բախվել են տնտեսագետներ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ու ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը: Բագրատյանը ելույթի ժամանակ փորձել է սխալ հանել Մելքումյանին, ինչը դարձել է լեզվակռվի առարկա: Տեղից ԲՀԿ-ական պատգամավորը բղավել է. «Յուղ ես վառում»: Դրան ի պատասխան՝ Հ. Բագրատյանն արձագանքել է. «Բերանդ փակի, տեղդ նստի»:

Փաստորեն Ազգային ժողովում արդեն տնտեսագետներն այնքան պարապ են, որ մոռացել են, թե ինչի համար էին հավաքվել: Դե մեր պառլամենտում նմանօրինակ դեպքերը բազմազան են, սակայն հատկանշականն այն է, որ նման պահվածք են դրսևորում այսպես կոչված խորհրդարանի «ցիվիլ», «կիրթ» ու «գրագետ» գործիչները, ովքեր փաստացի չեն խուսափում փողոցային բառապաշարից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել