«Հանդիպել է»՝ այսպես է կոչվում երգչուհի Լիլուի նոր տեսահոլովակը, իսկ վաղը նրա երկրպագուները կկարողանան գնահատել արված աշխատանքը: Blognews.am-ի հետ զրույցում երգչուհու պրոդյուսեր Լիլինան պատմեց, որ  տեսահոլովակը նկարահանել է Արեն Բայադյանը, ոճաբանն է Արմեն Գալյանը, երաժշտության հեղինակը Նիկ Էգիբյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը, ում հետ առաջին անգամ էին համագործակցում:


«Տեսահոլովակի գլխավոր դերում նկարահանվել է բոլորի կողմից շատ սիրված և հայտնի մարդ, նրան կտեսնեք վաղը: Գուցե շատերը զարմանան, բայց շատ լավ մտահղացում էր: Շատ երկար էինք մտածում, թե ով կարող է նկարվել, և միաձայն անցավ նրա թենկածությունը»:

Երգչուհին տեսահոլովակում հանդես է գալու նաև պարային շարժումներով, իսկ պարը բեմադրել է «Ամարաս» պարային խմբի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը. «Լիլուն երկար ժամանակ հաճախել է պարի դասընթացների, երբեմն դժգոհում էր, որ չի ստացվում, բայց ես ասում էի հակառակը: Շատ լայնածավալ աշխատանքներ են տարվել, մոտ վաթսուն հոգուց բաղկացած թիմ է աշխատել: Ամեն դեպքում արդյունքից շատ գոհ ենք: Չեմ ուզում շատ բացել փակագծերը, արդյունքը կտեսնեք վաղը»:

Սիրանուշ Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել