Վերջին շրջանում հանրության ուշադրությունը կրկին սևեռված է դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի անձնական կյանքի վրա: Ընթերցողները պնդում են, որ Աշոտին հաճախ են տեսնում մի աղջկա ուղեկցությամբ: Խոսակցություններ են տարածվել, որ դերասանն առաջիկայում պատրաստվում է օրինականացնել հարաբերությունները նրա հետ:
BlogNews.am-ի հետ զրույցում Աշոտն ասաց, որ լուրն առայժմ չի համապատասխանում իրականությանը: Հստակեցմանը՝ իրականության չի համապատասխանում ընտրյալ ունենալո՞ւ, թե՞ հարաբերություններն օրինականացնելու լուրը, Աշոտն արձագանքեց. «Եկեք հիմա չխոսենք այդ թեմայով: Եթե հարաբերություններս օրինականացնեմ, հաստատ բոլորը կիմանան այդ մասին: Ամեն դեպքում լավ է, որ ինձ տեղեկացրիք, որ օրինականացնելու եմ հարաբերություններս»,- ասաց դերասանը՝ կրկին շրջանցելով ընտրյալ ունենալու մասին հարցը:
Ինչ վերաբերում է ստեղծագործական նորություններին՝ Աշոտն ասաց, որ «Սիրո գերին» հեռուստասերիալում նկարահանվելուց բացի՝ ունի առաջարկներ գեղարվեստական ֆիլմերից, սակայն դրանք առայժմ հստակ չեն: Աշոտից տեղեկացանք նաև, որ Գոյ թատրոնում այժմ զբաղված է Ցեղասպանության 100-ամյակին նվիրված նոր ներկայացման մեջ: «Քանի որ 100-ամյակն Ապրիլի 24-ով չի ավարտվում, առաջիկայում նոր ներկայացում կունենանք, որը հրապարակախոսական է»,- ասաց նա, սակայն այլ մանրամասներ բացահայտել չցանկացավ:
Ամալյա Հովհաննիսյան