Իմ կինը հիվանդ էր: Նա շատ էր նյարդայնանում աշխատանքի մեջ, բողոքում անձնական կյանքից և երեխաների հետ ունեցած իր խնդիրներից: Նա շատ էր նիհարել, անընդհատ լացում էր, նրան ոչինչ չէր ուրախացնում: Նա վատ էր քնում և շուտ արթնանում: Մեր հարաբերությունները գնալով փոխվում էին: Նա կորցնում էր իր գեղեցկությունը, այլևս չէր հետևում իրեն: Նա հրաժարվում էր ֆիլմերի` իր բոլոր դերերից: Ես կորցրել էի հույսս և մտածում էի, որ շուտով մենք կբաժանվենք: Իսկ հետո ես որոշեցի չհանձնվել. չէ՞ որ իմն էր աշխարհի ամենագեղեցիկ կինը: Նա բոլորի իդեալն էր, իսկ ես հնարավորություն ունեի գրկել նրան և քնել նրա կողքին: Ես նրան ամեն օր ծաղիկներ էի նվիրում, համբուրում և հաճելի խոսքեր ասում: Ես անակնկալներ էի մատուցում նրան և ամեն վայրկյան ուրախացնում: Ես ապրում էի նրա համար. բոլորի մոտ միայն նրանից էի խոսում, ընկերներիս ներկայությամբ հաճելի խոսքեր ասում: Չեք հավատա, բայց նա այնքա՜ն փոխվեց... Նա դարձավ ավելի լավը, քան առաջ էր: Նորից նախկին տեսքին վերադարձավ, նյարդերն ավելի հանգիստ էին, և ինձ սկսեց սիրել ավելի շատ, քան առաջ: Ես անգամ չգիտեի, որ նա ընդունակ է այդպես սիրելու: Եվ ես հասկացա մի բան. կինը տղամարդու արտացոլանքն է, եթե սիրես նրան խելագարի պես, նա կդառնա այդպիսին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել