Երգչուհի Իվետա Մուկուչյանի և dj Սերժոյի սիրավեպի մասին լուրերը պարբերաբար քննարկվում են: Նրանց համագործակցությունները մշտապես ուղեկցվում են անձնական կապի մասին խոսակցություններով, որոնք վերջին շրջանում նոր թափ են ստացել:

Շրջանառվող ասեկոսեների մասին՝ BlogNews.am-ը խոսեց Սերժոյի հետ, ով մեծ ցանկություն չուներ քննարկելու անձնական կյանքը: «Վերջին ամիսներին անընդհատ տարբեր լուրեր են պտտվում իմ անձնական կյանքի վերաբերյալ, ու իմ անունը կապում են այս կամ այն մարդու հետ: Եթե իմ անձնական կյանքում ինչ-որ նորություն լինի,  կբարձրաձայնեմ այդ մասին, իսկ այժմ զբաղված եմ իմ նոր ալբոմի ձայնագրմամբ»,- ասաց Սերժոն:

Փորձեցինք կապ հաստատել նաև այժմ Գերմանիայում գտնվող Իվետայի հետ: Վերջինս արդեն տեղյակ էր, թե ինչ հարցով ենք զանգահարում իրեն, սակայն չցանկացավ պատասխանել անձնական կյանքին վերաբերող որևէ հարցի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել