Աստղային հարսանիքներն ամենահետաքրքիրն են հանրության համար: Հայտնիներից ով ում հետ ամուսնացավ, ինչ զգեստ հագավ, ինչ մասշտաբի հարսանիք արեց... Այս հարցերը միշտ ակտուալ են:) BlogNews.am-ն առանձնացրել է այն հարսանիքները, որոնք առավել քննարկվեցին համացանցում:)
Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի հարսանիքն ամենասպասվածն էր հայկական շոու բիզնեսում: Թեև այս զույգը միշտ գաղտնի է պահել հարաբերությունները, հարսանիքի ժամանակ նրանք չէին փակել եկեղեցու տարածքը, և բազմաթիվ երկրպագուներ եկել էին սիրելի երգչուհու հարսանիքին: Այս արարողությունը քննարկվեց քաղաքի յուրաքանչյուր անկյունում:
Երգիչ Մարտին Մկրտչյանն ու երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ամուսնացան մոտ 2 տարի առաջ և այնպիսի հարսանիք կազմակերպեցին, որի մասին երկար ժամանակ խոսում էին բոլորը: Շատերը քննարկում էին նաև, թե Հռիփսիմեն հղի է ամուսնացել, սակայն ժամանակը ցույց տվեց, որ այս խոսակցություններն արհեստածին էին: Ավելի ուշ Հռիփսիմեի հարսի պարն ընդգրվեց նրա նոր տեսահոլովակում, ինչը ևս լայն արձագանք ստացավ:
Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանը ևս միշտ փորձել են փակ պահել հարաբերությունները, սակայն նրանց հարսանիքը բավականին լայն լուսաբանվեց: Լիլիթի հագած 2 զգեստն ու ստեղծած յուրօրինակ կերպարները հարսանյաց հանդեսի ամենաքննարկված դետալներից էին:
Երգչուհի Լուսինայի հարսանիքը գույցե այդքան չքննարկվեր, եթե չպարզվեր, որ նա 7 կողպեքի տակ է առել այն: Նրա հարսանիքի օրը թիկնապահներն այնպես էին փակել եկեղեցու տարածքը, որ լուսանկարիչները նույնիսկ մոտենալու հնարավորություն չունեին: Այս արհեստական պատնեշը հետաքրքրության մեծ ալիք բարձացրեց, և հարսանիքից հետո տարածված լուսանկարները լայն արձագանքի արժանացան: Այս հարսանիքը լայնորեն քննարկվեց նաև այն պատճառով, որ քավորն ու քավորկինը Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն էին:
Խորեն Լևոնյանի և Լիկա Մեսրոպյանի հարսանիքը շատերի համար անակնկալ էր: Թեև հասարակությունը խոսում էր, որ զույգը միասին է ապրում, շատերը չէին սպասում, որ Խորենը երկրորդ անգամ ամուսնանալու որոշում կկայացնի:
«Վիտանիցի» Վաչեն և Գայանեն կազմակերպել էին ռետրո հարսանիք, որի բոլոր դետալները մանրակրկիտ մտածված էին: Այս զույգի հարսանիքը բավականին տպավորիչ էր:
Սյուզի Մելիքյանն իր սիրելիին երկար ժամանակ գաղտնի էր պահում: Ասում էին՝ Սյուզին պատրաստվում էր փակել եկեղեցու տարածքը, որպեսզի այնտեղ լուսանկարներ չարվեն, սակայն լրատվամիջոցներից «պրծում» չկար:) Արդյունքում բոլոը տեսան Սյուզիի ամուսնուն, իսկ հարսանիքը, երգչուհու զգեստն ու հյուրերը քննարկվեցին ամենայն մանրամասնությամբ:
«Վիցե միսս Եվրոպա» Լուսինե Թովմասյանի հարսանիքին շատերը սպասում էին մեծ անհամբերությամբ: Շատերին հետաքրքրում էր՝ ինչ տեսք կունենա մանեքենուհին այդ օրը: Լուսինեի զգեստից մինչև հարսանիքի ժամանակ ամուսնու կողմից արված նվերը՝ երգի տեսքով, մի ամբողջ օր ցանցաբնակների ուշադրությունը սևեռեց այս հարսանիքի վրա:
Հայկո և Անահիտ Սիմոնյան զույգը միշտ եղել է քննարկումների կիզակետում: Նրանց հարսանիքը, բնականաբար, չէր կարող վրիպել հանրության ուշադրությունից ու քիչ քննարկվել:)
Մոդել Մարիամ Մելիքյանի հարսանիքը ևս շատ քննարկվեց. ինչ հագավ Մարիամը, ում հետ ամուսնացավ, ինչպես նշեց մեղրամիսը՝ այս բոլոր հարցերն ամենայն մանրամասնությամբ հետաքրքրում էին հանրությանը:
Գոռ Սուջյանի և Վարսայի հարսանիքը լայնորեն քննարկվեց այն բանից հետո, երբ մարդիկ նկատեցին Վարսայի կլորիկացած փորիկը: Զույգը հերքում էր լուրերը, որ բալիկի է սպասում, և սա ավելի էր թեժացնում քննարկումները, քանի որ անզեն աչքով էլ նկատելի էր Վարսայի հղիությունը: