Երեկ կեղծ լուր տարածվեց , համայաձայն որի Իսլամական պետությունը Մոսուլում սպանել է 600 եզդի գերիների:
Հատկանշական է այն փաստը , որ լուրի սկզբնաղբյուրը Իրաքյան Քուրդիստանում ապաստան գտած Մոսուլի նահանգապետի ֆեյսբուքյան դիմագիրն էր :Հետո ակտիվ կերպով հղում տալով քրդական aranews լրատվական կայքին սկսեցին տարածել նաեւ մյուս քրդական լրատվականները , կարծես թե «լեգիտիմացնելով» փաստը:
Չնայած , որ 600 հոգու սպանության մասին լուրն արդեն հերքվել է ,քրդական rudaw կայքը շարունակում է հավաստի ինֆորմացիայի սակավության պայմաններում տղտոր ջրում ձուկ որսալ 1
Այս դեզինֆոյի օրինակը ցույց տվեց , որ եզդիների ցեղասպանության մեջ իրենց դերակատարությունն ունեցած Իրաքյան Քուրդիստանը այս անգամ էլ փորձում է իր մեդիա ռեսուրսներով կրկին «ցեղասպանել» եզդիներին ՝ անմեղ եզդիների արյան հաշվին արևմուտքից զենք եւ օժանդակություն ձեռք բերելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել