Իրաքում 600 եզդիների են սպանելSlaq.am-ը գրում է.

Երեկ երեկոյան Իրաքի Թել Աֆեր նահանգում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները մահապատժի են ենթարկել Իրաքի 600 եզդի քաղաքացու: Ամիսներ շարունակ գերության մեջ գտնվողները չկարողացան փրկություն գտնել, քանի որ այսպես կոչված քաղաքակիրթ մարդկությունը տարված է քաղաքական և տնտեսական շահերով և որևէ մեկի համար կարևոր չի, թե Իրաքում ինչ իրավիճակում են գտնվում եզդիները:

«Սինջար» եզդիների ազգային միավորումն անմեղ եզդիների գնդակահարության մեջ տեսնում է նաև գերտերությունների մեղավորությունը, եզդիների սպանությունների մեջ մեղավոր են բոլոր այն պետությունները որոնք ստեղծեցին վերը նշված կազմակերպությունը և հիմա էլ չպայքարելով դրա դեմ՝ սպանություններ իրականացնելու մանդատ են տվել «Իլլամական պետություն» խմբավորմանը:
«Իսլամական պետությունը» լավագույնս ապացուցեց, որ միջազգային իրավունք ասվածն իրականում գոյություն չունի և այդ իրավունք հնարողներն իրենք են առաջին հերթին դեմ գնում դրան:
Այդ գործողությունները ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ սեփական խնդիրները եզդիները կարող են լուծել միայն զենքի ուժով: Նաև միջազգային իրավունքից այսօր կարող ենք օգտվել բացառապես զենքի ուժով:

Եզդիների համար եզակի բարեկամական երկրներից առաջին հերթին Հայստանին խնդրում ենք հետամուտ լինել կատարվող դեպքերին և հնարավորությունների սահմաններում բարձրաձայնել այս խնդրի մասին:
Մեր խորին համոզմամբ այստեղ իր անելիքն ունի նաև ՀՀ ԱԳՆ-ն, որ ամիսներ առաջ խոստացել է աջակից լինել եզդիներին և բարձրաձայնել եզդիների նկատմամբ իրականացվող ցեղասպանության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել