Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրադ Յակինը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հայտարարությունը, որում 25-ամյա ֆուտբոլիստը սուր քննադատության էր ենթարկել շվեյցարացի մասնագետին։

«Ցավում եմ այդ միջադեպի համար։ Լիովին հերքում եմ բոլոր մեղադրանքները։ Արասի խոսքերն ինձ ցավ պատճառեցին, շատ էի հիասթափված։ Երբեք չէի կարող մտածել, որ ֆուտբոլիստը մարզական որոշումը կարող է նման կերպ ներկայացնել։ Օզբիլիսը ներողություն է խնդրել, ակումբը նրան տուգանել է։ Ինձ համար դրանով հարցը փակված է»,- Յակինի խոսքերը մեջբերում է «Blick»-ը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել