Մի անվանի հոգեբան իր դասախոսությունն այսպես սկսեց.
-Ո՞վ է ցանկանում ստանալ այս 20 դոլարանոց թղթադրամը: Շատ ձեռքեր բարձրացան…Ցանկացողները շատ էին…
-Մինչ ձեզանից մեկը կստանա այս թղթադրամը, ես ինչ-որ բան կանեմ նրա հետ,-շարունակեց հոգեբանը: Նա ճմրթեց թուղթն ու կրկին հարցրեց, թե ինչ-որ մեկը ցանկանո՞ւմ է վերցնել այն… Կրկին բարձրացան ձեռքեր…
-Այդ դեպքում,-պատասխանեց նա,-ես կանեմ հետևյալը: Նա թղթադրամը նետեց հատակին, ոտքով տրորեց, հետո բարձրացրեց ճմրթած ու կեղտոտված դրամն ու հարցրեց.
-Դե, և ձեզանից ո՞ւմ է հարկավոր այս կեղտոտ թղթադրամը: Դարձյալ ցանկացան բոլորը…
-Սիրելի՛ բարեկամներ, հենց նոր դուք ստացաք մի թանկարժեք դաս, չնայած այն ամենին, ինչ արեցի ես այս թղթադրամի հետ՝ դուք բոլորդ ցանկացաք ստանալ այն… Քանի որ այն չի կորցրել արժեքը, նա շարունակում է մնալ 20 դոլար արժողությամբ թղթադրամ… Կյանքում էլ է հաճախ այդպես պատահում, երբ մենք հայտնվում ենք «հատակին», տրորված, կեղտոտված… Նման իրավիճակում մենք մեզ զգում են անարժեք, անպետք… Կարևոր չէ, թե ինչ է պատահել քեզ հետ կամ կպատահի… Կեղտոտ, թե մաքուր՝ դու երբեք չես կորցնի քո արժեքը… Դու միշտ կլինես անգին Աստծո և նրանց համար, ովքեր սիրում են քեզ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել