Թեյլոր Սվիֆթը շահագրգռված է երգ ձայնագրել Քանյե Ուեսթի հետ։ Այս երկու երգիչների միջև համագործակցության մասին վաղուց էին շշուկներ պտտվում։ Եթե մինչ օրս դրանք միայն շշուկներ էին, ապա չորեքշաբթի օրը համագործակցության ծիլերն արդեն երևում էին։ 25-ամյա Թեյլոր Սվիվթը, ում անունը ներառվել է տարվա ամենաաազդեցիկ կանանց վարկանիշային ացղյուսակում, հարցազրույց տվեց Entertainment Tonight-ին։ Երգչուհին հարցազրույցի ընթացքում նշեց, որ թեպետ ինքը երբևէ մեր փեսայի հետ ձայնագրման ստուդիա չի մտել, Քանյեն ինքն է հայտնել իր հետ ձայնագրվելու ցանկության մասին։

BFFs: Kanye and Taylor reconciled at this years Grammys, six years after he infamously stormed the stage during her acceptance speech

Նա ասել է, որ կուզի ձայնագրվել ինձ հետ։ Մենք երբեք միասին ստուդիայում չենք եղել, սակայն նա մի շարք փայլուն մտահղացումներ ունի։ Նա այն մարդկանցից մեկն է, ով շատ է սիրում գաղափարներ, գաղափարներ, գաղափարներ։ Նա հարցնում է. «Ի՞նչ ես մտածում այս մասին, ի՞նչ ես մտածում այն մասին»։ Նա շատ կրեատիվ է, և մենք խոսել ենք այդ մասին, սակայն մենք խոսել ենք նաև բազում այլ թեմաներով։ Ես շատ եմ կարևորում նրա՝ որպես պրոդյուսերի տեսլականը։ Սա է այն ամենը, ինչ ես գիտեմ այժմ։

Flow of consciousness: Swift revealed that she thinks shes discussed the collaboration with the 37-year-old but weve also talked about so many other things

Սվիֆթն այս հարցազրույցի ընթացքում մանրամասնել է նաև իր առաջիկա ձայնասկավառակի հետ կապված պլանների մասին.

Ես դեռ չեմ աշխատում հաջորդ ձայնասկավառակիս վրա, դեռ պետք է երկար մտածել, թե ինչպիսին պետք է այդ ձայնասկավառակը լինի։ Ես այնքան եմ սիրում «1989»-ը, որ կարծում եմ՝ արջի ծառայություն կլինի փորձել պատճենել այն մյուս ձայնասկավառակում։ Ես կարծում եմ, որ հաջորդ ձայնասկավառակս ինչ-որ շատ տարբերվող բան է լինելու։

Քանյեն դեռևս փետրվարին էր հայտնել, որ Սվիֆթը ցանկանում է ձայնագրվել իր հետ, և որ իրենց համագործակցությունն անպայման տեղի կունենա։ Այս մասին նա հայտնել էր Ռայան Սիքարեստի հետ հարցազրույցի ընթացքում։ Նա հավելել էր, որ պատրաստակամ է համագործակցել հետաքրքիր գաղափարներով լի ցանկացած երգչի հետ։ Նա նշել էր, որ խտրականություն չի դնում երգիչների միջև, և իր համար նշանակություն չունի, թե ով քանի Գրեմմի ունի, կամ ում ձայնասկավառակն ինչ վարկանիշ ունի։ Մեր փեսան պատրաստակամ է իր էներգիայով ու խորհուրդներով օգնել բոլոր այն աստղերին, ում մեջ ստեղծագործական ներուժ է տեսնում, լինի դա Բեյոնսեն, Ջեյ Զին, թե Թեյլոր Սվիֆթը։ Մի խոսքով, փեսա ունենք, աշխարհը չունի։   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել