Գերմանիայի Բունդեսթագն այսօր` 30.04.2015 թ., կրկին հետաձգեց Հայոց ցեղասպանության մասին որոշումը...
Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագծի տեքստն ուղարկվել է հանձնաժողովներին հետագա քննարկման համար: Բունդեսթագի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հայտարարությունը պետք է անցնի հանձնաժողովներով, ինչից հետո բանաձևի տեսքով դրվի Բունդեսթագի հաստատմանը։ 
Գերմանիայի խորհրդարանը բանաձևի տեքստը պետք է հաստատի մինչև ամառային արձակուրդները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել