Ուզում եմ մի պատմությամբ կիսվել, գուցե շատերին օգնի վերջ տալ բամբասանքին, որն արմատախիլ է անում այն ամենը, ինչ զգում ես դիմացինի հանդեպ, ցավով եմ ասում, բայց իսկապես այսօր համատարած կին և տղամարդ մխրճվել են այս կեղտոտ կծիկի մեջ: Մի ընտանեկան զույգ նոր բնակարան է տեղափոխվում։ Առավոտյան կինը պատուհանից դուրս է նայում և տեսնում լվացք փռող հարևանուհուն։
- Նայի՛ր՝ ինչ կեղտոտ է նրա լվացքը,- ասում է ամուսնուն։ Բայց վերջինս կնոջ ասածին ոչ մի նշանակություն չի տալիս։
- Երևի օճառն է վատը եղել, կամ էլ նա լվացք անել չգիտի։ Պետք է նրան սովորեցնել,- եզրակացնում է կինը։ Ու այսպես ամեն անգամ, երբ հարևանուհին լվացք էր փռում, կինը զարմանում էր՝ որքան կեղտոտ է այն։ Մի պայծառ առավոտ պատուհանից դուրս նայելով՝ կինը բացականչում է.
- Օ՜, այսօր լվացքը մաքուր է։ Երևի լվացք անել է սովորել։
- Ո՛չ,- պատասխանում է ամուսինը,- պարզապես ես այսօր վաղ եմ արթնացել և լվացել եմ պատուհանը։ Այսպես էլ մեր կյանքում է. ամեն ինչ կախված է պատուհանից, որով նայում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջը։ Իսկ ուրիշներին քննադատելուց առաջ պետք է վստահ լինել, որ մեր սրտերն ու մտադրությունները մաքուր են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել