Թուրքիայում նոր սերնդի ներկայացուցիչների ուղեղները լվանում են այն աստիճան, որ նրանք դադարում են ադեկվատ մտածել: Նախ՝ Հայոց ցեղասպանությունն ուղղակի անվանում են «մասնակի կոտորածներ», իհարկե մոռանալով, որ այդ «մասնակի կոտրածն» իր մեջ ներառում էր բռնաբարություն, առևանգում, թալան, մարդկության պատմության մեջ մինչ օրս չլսված դաժանություն, աքսոր և հայրենազրկում:
Անցնելով Հայոց ցեղասպանության մասին «ասեկոսեներին»՝ թուրքերը միանգամից հիշում են ԱՍԱԼԱ-ի մարտիկներին, մանրակրկիտ նշելով, թե նրանք քանի թուրք քաղաքական գործչի են դաժանաբար սպանել, քանի քանիսին են «ահաբեկել», կարճ ասած, ժամանակակից Թուրքիայում ԱՍԱԼԱ նշանակում է ահաբեկչական խումբ, որի մարտիկներն «անիմաստ ու անարդար» կերպով ահաբեկել ու սպանել են բազմաթիվ թուրքերի (իհարկե, այս տեսակ մտածողների խմբից դուրս են կիրթ թուրքերը, որոնք այնքան էլ շատ չեն):
Ինչո՞ւ էին ԱՍԱԼԱ-ի մարտիկները հենց թուրքերին սպանում, ինչո՞ւ նրանց թիրախը եղավ հենց Թուրքիան, եթե նրանք ահաբեկիչներ էին, ինչո՞ւ այլ պետությունների հանդեպ ահաբեկչություններ չիրականացրեցին, այս հարցերը գրեթե չեն հնչում ոչ մի թուրքի կողմից, իսկ եթե հնչում են, ապա դրանց ի պատասխան լսելի է դառնում թուրքաբարո, այլասերված պատասխան՝ հայերը մեր կենսաբանական թշնամիներն են: 
Փաստորեն կարելի է գալ այսպիսի եզրահանգման՝ Թուրքիայում մատաղ սերնդին դաստիարակում են ստի ու կեղծիքի մեջ՝ մանկուց նրանց դնելով մտավոր կաղապարների մեջ, այսինքն՝ դարձնելով մտավոր իմպոտենտներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել