Որ չգրեմ, կպայթեմ...
Երկրորդ աշխարհամարտը եթե ցեղասպանություն չէր, հապա ի՞նչ էր... Հա ի՞նչ անենք, որ գերմանացիները թուրքերից ազնիվ թշնամի էին՝ շուխուրով եկան բնաջնջելու: Հլա հիշեք՝ էն սկզբի տարիներին ոնց էին ռուսական գյուղերն ու քաղաքները բոցի տալով գնում: Լենինգրադի բլոկադան Դեր-Զորից էլ դենն էր, համակենտրոնացման ճամբարները չեմ ասում: Հա, ասենք ռուսները հաղթեցին ու Հիտլերին քշեցին երկրից, բայց ի՞նչ ստացան այդ ամենին ի տրիտուր: Մի 30 տարի չէին կարողանում ժողովրդագրական իրավիճակը երկրում կարգավորել, միայնակ մայրեր, դես, դեն... Հետո էլ քանդվեց «ընտանիքի» ինստիտուտը երկրում, նորից ծնելիությունն ընկավ: Այսօր Եվրասիայի 1/3-ի վրա մի Թուրքիա ժողովուրդ է ապրում, երկրի 60%-ն անմարդաբնակ է, աճ էլ չի սպասվում... Էնպես որ, թող ոչ մեկը չասի, որ մենակ մենք ենք ցեղասպանված, որովհետև թույլ ու խեղճ ենք... Մենք էլի ընտանիք ենք ստեղծում, երեխա ենք ունենում ու մեր քարափի գլխին ապրում... Մենք ցեղասպանություն հաղթած ազգ ենք....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել