Բոլոր ժամանակներում և բոլոր ազգերի մոտ հարգանքի են արժանացել և հաշվի են նստել այն ազգերի ու պետությունների հետ, ովքեր ունակ են եղել ինքնապաշտպանության: Հարգում են ռուսներին, որ իրենց երկիր ներխուժած ֆրանսիացիներին և գերմանացիներին «ճանապարհեցին» մինչև Փարիզ և Բեռլին: Հարգում են վիետնամցիներին, որ տարբեր ժամանակներում 3 խոշոր տերությունների` Ֆրանսիային, ԱՄՆ-ին և Չինաստանին, պարտության մատնեցին և պաշտպանեցին իրենց հայրենիքը: Հարգում են նորզելանդական փոքրաթիվ մաորիներին, որոնք հերոսաբար պաշտպանվեցին անգլիացի գաղութարարներից և պահպանեցին իրենց գոյությունը… Եվ վերջապես հարգում են հայերին, ովքեր դաժանագույն պայմանների առկայության դեպքում էլ ազատագրեցին Արցախը, և որի մասին հիացմունքով խոսում էին մեր բազկի ուժը տեսած և լավ կռվողի գինը իմացող կովկասյան լեռնականները…
Քանզի աշխարհի պես հին ճշմարտություն է. ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել