Թշնամի վաստակում են հորոսկոպային նախախնամությամբ, սեփական տաղանդի ու հաջողությունների չափանիշների համաձայն, կամա թե ակամա մրցակցությունից, ազգային նախապաշարումներից դրդված, անփութությունից, ուրիշների հետ շփվելիս, դասակարգային դիրքորոշմանը հավատարիմ, սեփական ուժի գերագնահատումից, զորեղ միավորի դրդմամբ, գոռոզանալուց, դիպվածի բերումով, անշահախնդիր հետաքրքրությունից, սեփական թուլությունները չարաշահման առիթ դարձնելով, անսասան սկզբունքներ ունենալուց, ակնհայտ պատճառների բացակայությամբ, ուրիշների անհարկի զգուշամտությունից:

Բարեկամություն վաստակում են փոխադարձ շահավետությունից, ուրիշների, ինչպես և քո մենակության երկյուղից, միանման ճակատագրերի համաձուլմամբ, միասնական մոլեռանդ դիրքորոշումների ընդհանրությունից, հովանավորելու կարողությամբ և հովանավորվելու ծառայակամությամբ, լեզվի քաղցրությամբ ու շողոքորթությամբ, մեծարելու կարողությամբ, հորոսկոպային կանխորոշումներով, իմաստուն կողմնորոշմամբ, վերաբերմունքի ճկունության շնորհիվ, «աստղերի» համանմանությունից, խեղճացած լինելուց, զգայական հաճույքին առընթեր:

Թե թշնամության, թե բարեկամության պատճառները վիճարկելի են, որովհետև այդ երևույթները զտարյուն չեն լինում:

Վ.Հ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել