Գեր ասվածը, երբեմն կոպիտ է հնչում, և համարվում է աղջիկների ու կանանց ամենատխուր թեման՝ երբ բոլոր խնդիրներդ սկսում ես կապել քո արտաքինի հետ, փնտրելով թերություններ և հոգեբանորեն ինքդ քո դեմ տրամադրվել, ընդհուպ մինչև սովահար լինելը: Ես չեմ ընդունում գեր, տգեղ ասվածը, հատկապես երբ դա ուղղված է աղջկան: Մեր նման գեղեցիկ և նուրբ էակ աշխարհիս երեսին չկա, վստահ եղիր: Աշխարհի ամենացանկալի, ամենասեքսուալ, ամենագրավիչ կանայք համարվում են պլուս չափի աստղերը, օրինակ՝ Բեյոնսեն, Քրիստինա Ագիլերրան, Տայրա Բենկսը, Ռիհանան, Ջենիֆեր Լոպեսը, Ջեսիկա Սիմսոնը և նույնսիկ  Կիմ Քարդաշյանը: Նրանց գրավչության գաղտնիքը շատ պարզ է ու հեշտ, և այսպես առաջին քայլ՝

1.Կանգնիր հայելու առաջ և նայիր ուղիղ աչքերիդ մեջ ու ասա թե ինչքան ես սիրում դրանք, որքան գրավիչ շուրթեր ունես՝ որոնք տարբերվում են և քեզ դարձնում յուրահատուկ ու չկրկնվող: Հաճախ օգտագործիր «սմայզ»-ը, այս բառը նշանակում է ժպիտ աչքերով, իդեպ այդ տեսության հիմնադիրը Տայրա Բենկս է, նա եղել է բավականին կլորիկ կին և աշխարհի բոլոր տղամարդիկ խենթացել են և դեռ խենթանում են նրա համար:

2.Սիրիր քո մարմինը՝ ինչպես կասեր Կիմ Քարդաշյանը: Չնայած շատերը պնդում են նա գեղեցիկ չէ, բայց կասեմ իզուր չէ, որ շատերը սիրում են նրան, նրա այդքան ինդիվիդուալ լինելը, իսկ դա գիտե՞ս ինչից է գալիս, նա սիրում է իր ներքին և արտաքին հատկանիշները, իսկ անարժեք թվացող գծերն ու թերությունները դարձնում արժեքավոր և գայթակղիչ: Բայց խոսքը ամենևին էլ եսասիրության մասին չէ, ամեն-ինչ չափի մեջ է գեղեցիկ, չնայած այդպես էլ չհասկացանք ով է այդ չափը սահմանում:

3.Զբաղվիր սպորտով, ինչպես կասեր Բեյոնսեն: Եվ խնդրում եմ այս կետը չընկալել որպես նիհարելու առաջարկ, այլ որպես առողջ ապրելակերպ, քանի որ սպորտի միջոցով մենք ստանում ենք դրական լիցքեր, և ինչու ոչ իրերին սկսում ենք այլ կերպ նայել: Գրանցվիր մեծ թենիսի դասերի, գնա լողի կամ պարի, զբաղվիր այնպիսի գործունեությամբ, որը քեզ հաճելի է և օգտակար՝ սրտի, շնչառության և այլնի համար :)

4.Քիչ տապակած սնունդ օգտագործիր, ավելի շատ աղցաններ, միրգ, բանջարեղեն, բայց միսն էլ չբացառես, դա սննդի կարևոր մասն է կազմում, խուսաբիր յոթից հետո սնվելուց: Շատ ջուր խմիր, եթե իհարկե հակացուցված չէ, ջուրը երիտասարդացնում է, թարմացնում մաշկը, դրական լիցքեր քեզ մատակարարում՝ իզուր չէ, որ խորհուրդ են տալիս քնելիս մի բաժակ ջուր դնել մեր կողքը:

5.Աշխատանքային օրդ կամ դասի գնալուց բարձր երաժշտություն լսիր՝ քեզ հաճելի և տրամադրող, վստահեցնում եմ՝ ամենաուրախը դու կլինես: Թույլ մի տուր, որ քեզ ասեն դու գեր ես, կամ տգեղ...դա ազդում է հոգեկան աշխարհի վրա, գցում է տրամադրությունը, ընդհանրապես խուսաբիր այդպիսի մարդկանց հետ շփվելուց:

6.Հագնվիր ուրախ գույների մեջ: Շրջապատդ ամիսը մեկ թարմացրու, նոր ընկերներ ձեռք բեր, չմոռանալով հին ու բարի ընկերներին: Սիրիր տարվա բոլոր եղանակները, օրինակ՝ ես միշտ ասել եմ «ատում եմ ձմեռը», շատ սխալ արտահայտություն, այն արդեն իր մեջ բացասական է ներառում, սիրիր ցանկացաժ երևույթ, փորձիր վատը քո աչքին լավը դարձնել դա շատ է օգնում:

7.Յոգա: Երբեմն մեր ներաշխարհը կորցնում է իր տունը և կարիք ունի վերականգնման: Շատերը չեն կարողանում մեկ անգամից գնալ, բայց ես խորհուրդ եմ տալիս համառորեն հաճախել, երրորդ անգամից դու կզգաս արդյունքը:

8.Գիրք կարդա: Ոչ մի նորմալ տղա, և առհասարակ մարդ չի ցանկանա շփվել չզարգացած, սահմանափակ աղջկա հետ, ով չգիտի ինչպես խոսել, ինչից խոսել: Թատրոն ավելի հաճախ այցելիր:
Մի խոսքով շատ-շատ հետաքրքիր բաներ կան որոնցով դու կարող ես զբաղվել, կխուսաբես և՛ ստրեսից, և՛ վատ մտքերից, և՛ բացասական էմոցիաներից:  Դու գեղեցիկ ես ու շատ անուշիկ, եթե դու քեզ չսիրես, էլ ո՞վ քեզ կսիրի...Հաճախ  ժպտա :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել