1. Ֆեննի Միլս

Ֆեննին` հայտնի նաև իբրև Օհայոյի՝ մեծ ոտքերով աղջիկ, ծնվել է Միլրոյի հիվանդությամբ, ինչի հետևանքով նրա ոտնաթաթերն ահավոր ուռչում էին։ Մահից առաջ նրա ոտնաթաթերը հասել էին 39 սանտիմետրի։ Նա մահացել է 39 տարեկանում։   

2. Նիկոդեմուս Աննկարագրելի

Նիկոդեմուսը, ում իսկական անունը Ջոն Դուգս է, ծնվել է թերաճած վերջույթներով։ Այնուամենայնիվ, նա շատ ուժեղ ու մարմնամարզության ասպարեզում շատ տաղանդավոր մարդ էր։   

3. Էլլա Հարփեր

XIX դարի ամենահայտնի ցնցող կերպարն էր աղջիկ-ուղտը՝  Էլլա Հարփերը, ով տառապում էր «congenital genu recurvatum» հիվանդությամբ: Դա ծնկային հոդի չվերականգնվող դեֆորմացիան է: Նա ծնվել էր 1873թ.-ին, և եթե նրա ծնկները ճիշտ ուղղությամբ ծալվեին, ապա նա ոչնչով չէր տարբերվի իր հասակակիցներից: Էլլայի համար աստեղային դարձավ 1886 թվականը, երբ նա սկսեց հանդես գալ W. H. Harris’s Nickel Plate Circus կրկեսում: Նա շաբաթական աշխատում էր 200 դոլար: Իր համարում Էլլան բեմ էր դուրս գալիս ուղտերի հետ միասին և կրկնում էր նրանց բոլոր շարժումները: Ավելի ուշ Էլլան հեռացավ կրկեսից: Այդ ժամանակ նա արդեն բավականին մեծ գումարներ էր կուտակել: Այլևս նրա մասին ոչինչ հայտնի չէ: 

4. Ջոզեֆ Մերիկ

Ջոզեֆ Մերիկը՝ հայտնի նաև որպես Փիղ Մարդ, ծնվել էր առանց անոմալիայի։ Նա երեք տարեկան էր, երբ նկատեց մարմնի խեղումներ։ Նրա մարմնի ձախ կողմում ինչ-որ տարօրինակ գոյացություններ առաջացան։ 12 տարեկանում նրա մարմինն այն աստիճան էր խեղվել, որ անսիրտ հայրը, ով չէր ցանկանում հիվանդ երեխա ունենալ, դուրս շպրտեց նրան։ Ջոզեֆը վերածվեց անօթևան, միայնակ ու սովալլուկ թափառաշրջիկի։

5. Էդուարդո Բյոպրե

Էդուարդոն ընտանիքի 20 երեխաներից ամենաավագն էր։ Նա ընտանիքի միակ երեխան էր, ով չափազանց մարմնեղ էր։ 17 տարեկանում նրա հասակը 2 մետր 13 սմ էր կազմում, սակայն նա դեռ շարունակում էր աճել։ Իր արտառոց արտաքինը նա օգագործում էր սարսափ-շոուներում ու կրկեսներում, ինչպես նաև զբաղվում էր ուժային սպորտաձևերով։  

6. Միգնոն (Պինգվին Աղջիկ)

Միգնոնը ծնվել է ֆոսոմելիայով։ Այս հիվանդության  դեպքում սովորաբար մարդու վերջույթների բնականոն աճը խաթարվում է, իսկ մատները միաձուլվում են իրար։ Այս աղջկա մատներն այնպես էին միաձուլվել, որ լողակներ էին հիշեցնում։ Հենց այդ պատճառով էլ նա հանդես էր գալիս «Լողակներ» բեմական անվամբ։   

7. Լեն և Էրնի

Էրնի Դեֆորթը հայտնի է «Երկու Տղա, Մեկ Գլուխ» մականվամբ։ Էրնին ծնվել է պորտաբույծ երկվորյակով, որը զուգաճած էր նրա կրծոսկրին։ Էրնիի երկվորյակ եղբոր աճին զուգահեռ Էրնիի առողջությունը գնալով վատանում էր։ Երբ տղան 12 տարեկան էր, որոշում կայացվեց վիրահատական ճանապարհով հեռացնել պորտաբույծ երկվորյակին, սակայն Էրնին կապված էր նրա հետ ու չէր ցանկանում վիրահատության ենթարկվել։

8. Ֆրանչեսկո Ա. Լենտինի

Ֆրանչեսկոն այն կրկեսային աշխատողներից է, ով իր արտառոց արտաքինի ու աշխատասիրության շնորհիվ արժանացել է հանդիսատեսի հարգանքին ու դրվատանքին։ Սակայն մինչ այդ նա տարիներ շարունակ ստիպված է եղել նվաստացումներ տանել։ Նա սիամական երկվորյակներից մեկն է, սակայն նրա այսպես կոչված «զույգ եղբայրն» իրենից ներկայացնում էր ընդամենը մեկ ոտք ու սեռական օրգաններ, որոնք աճած էին Ֆրանչեսկոյի թիկունքին։    

9. Շլիտցի

Կրկեսի, էստրադայի, կինոյի դերասան Շլիտցի Սյուրտիսը ծնվել է 1901 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում: Նա 4 տարեկան հասակում մասնակցել է բազմաթիվ ինտելեկտուալ մրցույթների: Նա միշտ հագել է կանացի հագուստ: Նրա կրկեսային ներկայացումների մեծ մասը նվիրված է եղել իր երկրպագուներին: Եվ նրա ներկայացումների մեջ մեծ դեր են խաղացել մանկական անմեղությունը, վարակիչ ժպիտը, սերը բոլորի հանդեպ:1936 թվականին նա դարձել է կապիկի իրավական խնամակալ և մարզիչ: Նա չէր խուսափում բազմության աչքին երևալուց: Նա հաճախ շրջում էր քաղաքի զբոսայգիներով՝ լսելով մարդկանց տարբեր կարծիքներն իր մասին: Այնուհետև նա թոքաբորբ հիվանդությամբ տեղափոխվում է հիվանդանոց և 1971 թվականին կնքում իր մահկանացուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել