Tert.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով` «Փյունիկի» և Հայաստանի Մ-21 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար:  

Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել 132 անգամ: Սա հայկական ֆուտբոլի համար բացարձակ ռեկորդ է: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:

Մարզչական կարիերան Սարգիս Հովսեփյանը սկսել է 2013 թվականից՝ գլխավորելով Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը»: 2014 թվականին Հովսեփյանը գլխավորել է Հայաստանի Մ-19 տարեկանների ազգային հավաքականը, իսկ 2014 թվականի նոյեմբերից գլխավորում է Հայաստանի Մ-21 տարեկանների ազգային հավաքականը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել