Tert.am-ը գրում է.

Մեկ ԱՄՆ դոլարը, ըստ ՀՀ բանկերի կողմից և վաճառվող արտարժույթները ներկայացնող rate.am կայքի, վերջին օրերին փոքր-ինչ արժևորվելու միտում են գրանցում: Երեկվա համեմատ` նշված երկու արտարժույթները 0,5-1.5 տոկոսի սահմաններում արժևորվել են ապրիլի 27-ի   համեմատ:

Մեկ ԱՄՆ դոլարի գնման նվազագույն փոխարժեքն է` 472 դրամ, առավելագույնը` 474.50 դրամ,  վաճառքի նվազագույննը` 477 դրամ, առավելագույնը` 478 դրամ:

Մինչև ապրիլքսանչորսյան ժամանակաշրջանը, երբ Հայաստան բավականի մեծ թվով զբոսաշրջիկներ եկան Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և աշխարհի այլ երկրներից, մեկ ԱՄՆ դոլարի փոխարժեքը 3 դրամով պակաս էր:

Մեկ եվրոն էլ երեկվա դրությամբ արժևորվելով գնման և վաճառքի ցուցանիշների համար համապատասխանաբար` 1.48 և 0.98 տոկոսով, ունի վաճառքի համար 521.39 միջին փոխարժեքը:

Այսօր 1 եվրոյի  նման նվազագույն արժեքն է 518 դրամ, առավելագույնը՝ 523 դրամ: Եվրոյի պարագայում մի քանի օր առաջվա համեմատ բարձրացումն արդեն 4-5 դրամի սահմաններում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել