Tert.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ն ավելի քան երկու անգամ կավելացնի արձագանքման ուժերի թիվը՝ 13 հազարից հասցնելով 30 հազարի:

Այդ մասին հաղորդել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Ենս Սթոլթենբերգը՝ Պորտուգալիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, փոխանցում է lenta.ru-ն։

«Մենք բախվել ենք Եվրոպայում անվտանգության հարցում կտրուկ փոփոխված իրականության»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ նշելով, որ Ռուսաստանն Ուկրաինայի հանդեպ իր ագրեսիվ գործողություններով խախտել է անվտանգության միջազգային կանոնները:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն կհարմարվի նոր խնդիրներին, որպեսզի պաշտպանի դաշինքի անդամ երկրներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել