Tert.am-ը գրում է.

Հարավային Կորեայի վերաքննիչ դատարանը 2014 թվականի ապրիլին խորտակված «Սևոլ» նավի նավապետ Լի Չժուն Սոկին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով զանգվածային սպանության համար, գրում է ria.ru-ն:

Դատարանի ներկայիս որոշմամբ չեղյալ է համարվում անցած տարվա նոյեմբերին կայացված որոշումը, որով նավապետը դատապարտվել էր 36 տարվա ազատազրկման:

Դատավճռից երկու օր անց անձնակազմի ութ անդամները, այդ թվում՝ «Սևոլ» նավի նավապետը բողոքարկել են վճիռը՝ պահանջելով մեղադրական վճռի չեղարկում և գործի վերանայում:

Մասնավորապես՝ Լի Չժուն Սոկը խնդրել է նվազեցնել իր պատժի ժամկետը՝ հաշվի առնելով իր տարիքը: Այժմ նա 70 տարեկան է:

«Սևոլ» ուղևորատար նավը խորտակվել է 2014 թվականի ապրիլի 16-ին, ինչի հետևանքով մահացել է 295 մարդ, որոնցից 250-ը՝ 15-19 տարեկան դպրոցականներ: Ինը մարդու մարմին հնարավոր չի եղել գտնել:

Աղետի ժամանակ նավում եղել է 476 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել