Tert.am–ը գրում է.

Լոնդոնում Sotheby’s-ի աճուրդում վաճառքի են հանվում Ֆրենսիս Բեկոնի երկու ինքնադիմանկար, որոնց գտնվելու վայրը մի քանի տասնամյակ շարունակ անհայտ էր:

Ինչպես գրում է Rbc.ru-ն` BBC-ին հղումով, խոսքը «1975-ի ինքնանկարի» և «Ինքնադիմանկարի երեք էսքիզ» (1980) կտավների մասին է:  Կտավների գոյության մասին հայտնի էր միայն Marlborough Fine Art պատկերասրահի արխիվի լուսանկարներից: Արվեստաբանները, սակայն, չգիտեին, թե որտեղ են դրանք գտնվում: Այժմ անանուն կոլեկցիոների հարազատները որոշել են վաճառել Բեկոնի կտավները աճուրդի ժամանակ: Ժամանակակից արվեստի աճուրդը տեղի կունենա հուլիսի մեկին: Ակնկալվում է, որ կտավներից յուրաքանչյուրի արժեքը  կարող է հասնել 15 մլն դոլարի:

Անգլիացի նկարիչ-էսպրեսիոնիստի Ֆրենսիս Բեկոնի գործերը ամենաթանկարժեք կտավներից են ողջ աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել