Tert.am–ը գրում է.

Հազարավոր սիրիահայ փախստականներ, ովքեր ապաստան են գտել Լիբանանում, իրենց սեփական կաշվի վրա զգացել են բռնագաղթի ցավը, որը հարյուր տարի առաջ վերապրել են նրանց նախնիները:

Diario Libre պարբերականն անդրադարձել է Մեգի Մելքոնյանի պատմությանը, ով  վերհիշում է, թե ինչպես է երկու տարի առաջ պատերազմի պատճառով հեռացել Սիրիայի հյուսիսային  Հալեպ քաղաքից: «Հեռացանք, ինչպես մեր նախնիները` առանց որևէ բանի», - վերհիշում է Մեգին:

Դստեր, որդու և թոռների հետ միասին Մեգին պատսպարվել է Բեյրութից կիլոմետրերի հեռավորությամբ գտնվող  Բուրջ Համուդ հայկական թաղամասում: Սակայն նրա ամուսինը մնացել է Հալեպում` հրաժարվելով թողնել ամեն ինչ, ինչպես արեցին հայերը 1915-ին: «Երկրորդ Ցեղասպանությունն ենք վերապրում: Մեր ժողովուրդը կրկին մահանում է», - ցավով նշում է Մեգին:

Ցեղասպանության մասին Բուրջ Համուդում խոսում են բոլորը, իսկ «Հիշում և պահանջում ենք» գրությունը կարելի է տեսնել ո՛չ միայն պաստառների վրա, այլև` շենքերի պատերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել