Երգչուհի Սոնա Շահգելդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Իմ շատ սիրելի երկրպագուներ, նախ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր ջերմ նամակների համար: Եվ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ շատ շուտով ձեզ կներկայացնեմ Կոմիտասի ստեղծագործություններից «Հով արեք» երգի տեսահոլովակն իմ մատուցմամբ, և հետո այս տարի, ինչպես նախորդող տարիներին, շատ անակնկալներ ունեմ ձեզ համար: Շուտով ինձ կտեսնեք ֆիլմում` որպես դերասանուհի, հետո հանդես կգամ համերգներով իմ նվագախմբի հետ, կներկայացնեմ նոր երգեր տարբեր ժանրերում: Սիրով աշխատում եմ ձեզ համար, իմ շատ սիրելի հանդիսատես, ես ձեզ շատ սիրում եմ:
Բոլոր իմ նորությունների մասին կարող եք տեղեկանալ իմ պաշտոնական վեբ կայքից՝ www.sonashahgeldyan.com։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել