Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ն և Ճապոնիան պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության նոր սկզբունքներ են մշակել, որոնք ենթադրում են Ճապոնիայի ուժերի դերակատարման առաջխաղացում պաշտպանության ապահովման գործում:

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն` ճապոնական ԶԼՄ-ներին հղումով, Տոկիոյի և Վաշինգտոնի միջև համաձայնագիրը ստորագրվել  է ԱՄՆ պետքարտուղար  Ջոն Քերիի և ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Կարտերի` իրենց ճապոնացի գործընկերների հետ հանդիպման արդյունքում, որն ացկացվում է Նյու Յորքում:

Համագործակցության նոր սկզբունքների համաձայն`  այսուհետ Ճապոնիան կարող է օգնության հասնել ամերիկյան զորքերին, որոնց սպառնում է երրորդ կողմը: Նախկինում ճապոնացիները ամերիկյան դաշնակիցներին կարող էին օգնել միայն Ճապոնիայի տարածքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել