Այսօր ցանկանում ենք Ձեզ ներկայացնել այն մթերքների ցանկը, որոնք չի կարելի պահել սառնարանում:

Գնելով ապրանքները խանութից և գալով տուն՝ դրանց մեծամասնությունը շատերս տեղավորում ենք սառնարանում՝ նույնիսկ չգիտակցելով, որ բանջարեղենների և մրգերի, ինչպես նաև շատ այլ մթերքների տեսակներ հիանալի պահպանվում են առանց սառեցման: Կողմնակի հոտերը, ցածր ջերմաստիճանը և այլ գործոններ կարող են բացասաբար ազդել մթերքների վրա, իսկ որոշ դեպքերում սառնարանում պահված մթերքները կարող են շատ շուտ փչանալ:

Հաց

продукты которые нельзя хранить в холодильнике, не хранить в холодильнике

Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ հացն ավելի երկար կարելի է պահել, եթե այն լինի սառնարանում: Կարելի է այն պահել սառցախցիկում, իսկ սառնարանում պահելու դեպքում այն շատ շուն կչորանա ու կսկսի փշրվել: Պահեք հացը չոր ու մութ վայրում:

Սոխ

продукты которые нельзя хранить в холодильнике, не хранить в холодильнике

Սոխ պետք է պահել մի վայրում, որտեղ կա օդի շրջանառության: Ավելորդ է ասել, որ այս նկարագրությունը սառնարանին չի վերաբերվում: Դուք նաև պետք է հեռու պահեք սոխը կարտոֆիլից, քանի որ դա կհանգեցնի առաջինի հոտման:

Կարտոֆիլ

продукты которые нельзя хранить в холодильнике, не хранить в холодильнике

Սառեցումը կարտոֆիլի համը սպանելու լավագույն միջոցն է: Այն սառնարանում պահելու փոխարեն պահեք այն չոր թղթե տոպրակի մեջ, բայց ոչ մի դեպքում ոչ պոլիէթիլենայինի, քանի որ այն նպաստում է բորբոսի զարգացմանը:

Ավոկադո

продукты которые нельзя хранить в холодильнике, не хранить в холодильнике

Ավոկադոն չպետք է պահել սառնարանում, քանի դեռ չի հասունացել: Հասած վիճակում այն կմնա սառնարանում մոտ մեկ շաբաթ, իսկ ոչ հասած վիճակում սառնարանում այն չի փափկի: Պահեք այն սենյակային ջերմաստիճանում:

Սոուսներ

продукты которые нельзя хранить в холодильнике, не хранить в холодильнике

Սոուսները հիանալի կպահպանվեն մառանում մինչ դրանց պահպանման ժամկետի լրանալը:

Լոլիկ

продукты которые нельзя хранить в холодильнике, не хранить в холодильнике

Եթե պահեք լոլիկը սառնարանում, ապա այն կկորցնի իր համը և կփափկի: Սակայն եթե ցանկանում եք, որ չհասած լոլիկները շուտ հասունանան, ապա պահեք դրանք սառնարանում` թղթե տոպրակի մեջ:

Յուղեր

продукты которые нельзя хранить в холодильнике, не хранить в холодильнике

Ցանկացած յուղ սառնարանում պահելու դեպքում այս կսկսի պղտորվել ու պնդանալ: Բոլոր յուղերը պետք է պահել մութ վայրում:

Սխտոր

продукты которые нельзя хранить в холодильнике, не хранить в холодильнике

Եթե դուք պահում եք սխտոր սառնարանում, ապա կտրուկ կրճատում եք դրա կյանքը: Եթե դուք պահեք սխտորը մառանում, այն կմնա այնտեղ երկու ամիս: Բացի այդ, լինելով սառնարանում, սխտորը կկորցնի համն ու կբորբոսնի:

Մեղր

продукты которые нельзя хранить в холодильнике, не хранить в холодильнике

Եթե դուք պահում եք մեղրը սառնարանում, ապա ի վերջո այն խտանում և բյուրեղանում է: Դուք կարող եք պահել մեղրը սառնարանից դուրս, և այն կմնա իր նախնական տեսքով գրեթե ընդմիշտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել