Աֆղանական որսորդական շուն «Վարվարան» մասնակցում է Գերմանիայի Ուիսմար բնակավայրում կայացող Որսորդական շների միջազգային մրցավազքին, որին ավելի քան 120 շուն է մասնակցել։
Վայրի բնության լուսանկարիչ Ռիչարդ Բոուլերը ձագուկներին կերակրող շիկահավի գեղեցիկ կադր է ֆիքսել։
«Լացիո» իտալական ֆուտբոլային ակումբի հաջողության խորհրդանիշ «Օլիմպիա» արծիվը հարձակման է ենթարկվել ագռավի կողմից, մինչ այն թռչում էր Իտալիայի Հռոմ քաղաքի Օլիմպիկ խաղադաշտում «Չիևո Վեռոնա» թիմի հետ խաղից առաջ։
Ռուսական Սուխոյ Սու-27 ռազմական ինքնաթիռները Սանկտ Պետերբուրգ քաղաքում, օդային շոուի ժամանակ։
Ամպրոպի ժամանակ գնդաձև կայծակը լուսավորել է Սրինագարի երկինքը։
Անգլիայում Էսեքսի շրջանի Մալդոն բնակավայրում տղամարդիկ մասնակցում են Ցեխի Մալդոն ամենամյա մրցավազքին։
Շոտլանդական ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Ստուրգենն այցելել է Քումբերնոլդ բնակավայրի գիմնաստիկայի դպրոց։
Անգլիայի վարչապետ Դեյվիդ Կամերունն ինքնալուսանկարվում է կուսակցության ակտիվիստների հետ՝ Նորթոն Սուբ Համդոնոմ Պահպանողական կուսակցության նախընտրական արշավի միջոցառման ընթացքում։
Նեպալի Քաթմանդու քաղաքում ուժգին երկրաշարժից հետո երեխան նայում է վրանի անցքից դուրս։ Փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են, մինչ զոհերի թիվն արդեն անցնում է մի քանի հազարը։
Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Նյու Յորքի Դայվերսիթի հրապարակում՝ Նեպալում երկրաշարժի զոհերի հիշատակին կազմակերպված մոմավառությանը մասնակցելու համար։
Իրաքցի զինվորները կրակ են բացում Իսլամական պետության զինյալների վրա Բաղդադի արևմուտքում գտնվող Գարմա բնակավայրում։
Հունգարիայի Բուդապեշտ քաղաքից 226 կմ դեպի արևելք՝ Դեբրեցենում, հեծանվորդները բարձրացնում են իրենց հեծանիվները «Critical Mass» հեծանվորդների հավաքի ժամանակ։
Ճապոնիայի «Դաիրակուդական» ավանգարդ պարային համույթի պարողները Տոկիոյում՝ փառատոնի ժամանակ՝ ներկայացման ընթացքում։
Իսպանիայի Մադրիդ քաղաքում Հոլի փառատոնի ընթացքում տղամարդը գրկել է իր շանը։ Տոնի հիմքում հինդուիստական Հոլի փառատոնն է, որի ժամանակ մարդիկ գունավոր փոշի և ջուր են ցանում միմյանց վրա։
Չիլի Կալբուկո հրաբխի մոխիրը ծածկել է Էնսենադա քաղաքի մոտ կայանված մեքենան։