Աստված պահապան...

Նեպալում ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, ով ով, բայց հայ ազգը լավ գիտի երկրաշարժի ցավը, և իմ կարծիքով՝ Հայաստանն առաջին երկրներից պետք է լինի, ով կառաջարկի իր օգնությունը Նեպալին: Նեպալի դրությունն այժմ այնպիսին է, որ նրանց յուրաքանչյուր հասցված օգնությունն էլ ավելի քան անհրաժեշտ է: Այդ ամենը ոչ թե ինչ-որ դիվիդենտի համար պետք է անենք, այլ այն ցավը գիտակցելով, որը հիմա տիրում է Նեպալում: Աստված օգնական և պահապան:

Մեկնարկել է made in Armenia expo-ն: Հայաստանում արտադրվում են այնպիսի ապրանքներ, որոնք ամբողջ աշխարհում չկան, և այս expo-ների միջոցով հայերը կարող են աշխարհին ցույց տալ մեր ապրանքները, որոնք, իմ կարծիքով, հետևողական աշխատանքի շնորհիվ լավ տարածում ձեռք կբերեն աշխարհում:

Մարսելի Օլիմպիկի երկրպագուները խաղից առաջ մի բաներ էին բացել, որով իրենց աջակցությունն էին հայտնում հայ ժողովրդին: Շնորհակալություն այդ մարդկանց և նրանց, ովքեր այդ օրերին ու միշտ հայ ժողովրդի կողքին են: Նյու Յորքի քաղաքապետն ավելի անվախ ու հաստատակամ գտնվեց և փաստերն իրենց անուններով կոչեց: Ազգությամբ թուրք՝ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրն էլ իր գործողություններով շատ է նպաստում Հայոց Եղեռնի ճանաչման գործընթացին, այդ մարդկանց էլ շնորհակալություն, որ իրողությունից խույս չեն տալիս, իսկ որոշ հայեր այդպես էլ հայ չդարձան: Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել