The French-born stunner combines her two careers of swimsuit modelling and dangerous skydiving

Գլամուրային մոդել Անաիս Զանոթիի գրավիչ լուսանկարները զարդարում են բազում հայտնի ամսագրերի, այդ թվում՝ «Playboy»-ի և «GQ»-ի շապիկը։ Այս 30-ամյա մոդելը բնակվում է Մայամիում։ Այնուամենայնիվ, վերջերս նա իր վրա գրավեց ԶԼՄ-ների ուշադրությունը ոչ թե մոդելային գործունեությամբ, այլ իր յուրօրինակ հոբբիով. Անաիսը զբաղվում է պարաշյուտային սպորտով։

Anais, who is a successful swimsuit and fitness model, says shes also been to acting school

Նրա ընկերներից մեկը խորհուրդ տվեց նրան իր ուժերը փորձել պարաշյուտիզմի ոլորտում, և այդ ժամանակից ի վեր պարաշյուտն Անաիսի լավագույն ընկերն է դարձել։ Աղջիկն այնքան է հմտացել պարաշյուտային սպորտի ասպարեզում, որ արդեն սկսել է ուրիշներին սովորեցնել այս մարզաձևի նրբությունները։ Նա ադրենալինի հզոր հոսք է զգում այն պահին, երբ ինքնաթռից ցատկում է։

The pro-skydiver now teaches other adrenaline junkies how to jump out of planes safely

Հայտնի մոդելն ավելի քան 1350 այդպիսի թռիչք է գործել։ Հարցազրույցներից մեկի ընթացքում նա նշել է.

Ես սիրում եմ ազատությունը։ Հենց որ լքում ես ինքնաթիռը, ուղեղդ դադարում է մտածել։ Եթե ես աշխատավայրում անհաջող օր եմ անցկացրել, պարաշյուտի բացվելուն պես ես մոռանում եմ այդ մասին։ Ես ուրախությունից ճչում եմ:

She has had 1,350 dives and is now an instructor, teaching other amateur junkies 

Անաիսը միշտ սիրել է էքստրեմալ մարզաձևերը։ Երբ մոդելը Ֆրանսիայում էր, նա մոտոցիկլետավարությամբ էր զբաղվում։ Հետագայում անցավ պարաշյուտային սպորտին։ Նա դիտում էր ուսուցողական տեսանյութեր, հետո գնեց համապատասխան սպորտային հագուստ ու սկսեց հաճախել պարաշյուտիզմի դասերի։ Նախկինում Անաիսը երեեկոները գնում էր զբոսանքի ու մասնակցում տարբեր խնջույքների, իսկ հիմա նա արթնանում է վաղ առավոտյան և զբաղվում իր հոբբիով։ Նա 16 տարեկան էր, երբ սկսեց իր մոդելային կարիերան։ Անաիսը բավականին հայտնի է ոչ միայն մոդելային աշխարհում, այլև սոցիալական մեդիայում. նա 113,000 հետևորդ ունի «Instagram»-ում, որտեղ նա տեղադրում է ոչ միայն լողազգեստների գովազդի ժամանակ նկարված սեքսուալ լուսանկարները, այլև այն լուսանկարները, որոնք նկարվել են պարաշյուտից թռչելիս։ 

The Playboy model shows off her skydiving suit

Anaiss other career involves scantily-clad shoots for glossy magazines

Anais Zanotti strikes a pose, combining her two jobs: bikini modelling and skydiving

The St Tropez-born model moved to the US to become a glossy magazine bikini model

Anais admits to loving the moment she leaves the plane, saying: Your brain stops thinking

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել