Համացանցում տարածվել է մի լուսանկար, որում երկու ջրասուզակներ Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաստառն իջեցրել են ջրի տակ։ Եվ ահա ֆեյսբուքյան օգտատերերից Lara Zakarian-ը խմբերից մեկում գրառում է արել և պատմել լուսանկարի պատմությունը։

«Նկարում իմ զարմիկն է` Վահեն, դայվինգի իր թիմի հետ, Բեյրութում, Լիբանանում։ Մի՞թե սա հիասքանչ նկար չէ։ Այն ինձ ստիպում  է հպարտանալ և երջանիկ զգալ։ Այն իրոք հազարավոր բառեր արժե։ Մենք հպարտանում ենք ուժեղ հայերով, ովքեր արդարության համար ոչ միայն կարող են քայլել, այլև լողալ և սուզվել»։

Հիշեցնենք, որ Բեյրութը գտնվում է Միջերկրական ծովի ափին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել