Մարկ Մորտեն իսպանացի ժամանակակից գրող է, ով «Գրական տապան. ապրիլ» փառատոնի կողմից իրականացվող շնորհանդեսի շրջանակներում ժամանեց Երևան: Մորտեն՝ բազմաթիվ ճանապարհորդական գրքերի հեղինակ, լրագրող, անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային իր դեռևս առաջին գեղարվեստական գրքում: Գիրքը կոչվում է «Արարատի զավակները» (Los hijos del Ararat (2008): Գրքում պատմվում է մեկ հերոսի պատմություն, ով մանուկ հասակում է ականատես եղել Ցեղասպանության ահաբեկչություններին: Հեղինակը խոսում է Ցեղասպանությունից իր գլխավոր հերոսի, նրա հետագա կյանքի ու հիշողությունների միջոցով: Մորտեի կարծիքով՝ գիրքը գրելուն մեծ օգնություն էր եղել այն, որ նա չեզոք է ու փորձում է ներկայացնել իրողությունն ու փաստերը ոչ թե հայկական կամ թուրքական տեսանկյունից (չնայած նա բավականին երկար տարիներ ապրել է Թուրքիայում), այլ համամարդկային:

Լուսանկարների հեղինակ` Դամիան Հովհաննիսյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել