88352Mediamonitor.am-ը գրում է․

Ցուցակում 2 երկիր նախկին ԽՍՀՄ տարածքից են, 2 երկիր սոց.ճամբարի տարածքից և մեկը բարեկեցիկ համարվող պետություններից է:
Համաձայն ՄԱԿ-ի կանխատեսումների, երկիր մոլորակի բնակչության թիվը 2050 թվականին կաճի 37% -ով և կհասնի 9,5 միլիարդի: Սակայն պայծառ դեմոգրաֆիական ապագա ունեն ոչ բոլոր պետությունները: Որոշ երկրների բնակչությունը նվազում է վախեցնող արագությամբ, և այդ միտումը միայն ավելանալու է: Մենք հիմք ենք վերցրել տարբեր երկրների բնակչության թվի դինամիկայի կանխատեսումը մինչև 2050 թվականը, որը արվել է Population Reference Bureau հետազոտական կենտրոնի կողմից:

  • Ճապոնիա

Բնակչությունը այժմ: 126 981 հազ.
Կանխատեսում 2050 թվական: 95 152 հազ.
Որքանով կպակասի: 25%
Միչև 65 տարեկան: 23%
Ծնելիության գործակից: 1.4
Միգրացիայի գործակից: -1

Այս հետինդուստրիալ երկրի բնակչության ծերացումը վաղուց արդեն դարձել է բազմաթիվ մենագրությունների թեմա: 1970 թվականից ի վեր ծերունիների տոկոսը ավելի քան եռապատկվել է: Ցածր ծնելիության և արտագաղթի պայմաններում, որը կապված է տնտեսության և մի շարք այլ սոցիալական խնդիրների հետ (բնակարանների բարձր գին, երիտասարդների հնարավորությունների սահմանափակում) Ճապոնիայի դեպոպուլյացիան՝ արդեն ապագայի ուրվական չէ, այլ իրականություն է:

  • Ուկրաինա

Բնակչությունը 2014թ. սկզբին: 45 864 հազ.
Կանխատեսում 2050 թվական: 35 273 հազ.
Որքանով կպակասի: 23%
Միչև 65 տարեկան: 16%
Ծնելիության գործակից: 1.5
Միգրացիայի գործակից: 0

Վարկանշային ցուցակը կազմելիս մենք դիտավորյալ վերցրել ենք 2014 թվականի սկիզբը: Բանն այն է, որ Population Reference Bureau –ի մասնագետները կանխատեսել էին դեմոգրաֆիական դինամիկան, հիմք ընդունելով այն թիվը, երբ Ղրիմը գտնվում էր Ուկրաինայի կազմում: Նույնիսկ հին թվերով պատկերը լավատեսական չէ, դե իսկ Ղրիմի դեպքերից հետո այն ավելի վատացավ: Շատ հնարավոր է, որ իր հետքը թողնի նաև Ուկրաինայի հարավում ընթացող քաղաքացիական պատերազմը:

  • Բոսնիա-Հերցոգովինա

Բնակչությունը այժմ: 3 826 հազ.
Կանխատեսում 2050 թվական: 3 075 հազ.
Որքանով կպակասի: 19,6%
Միչև 65 տարեկան: 14%
Ծնելիության գործակից: 1.2
Միգրացիայի գործակից: 0

Ծնելիության գործակիցը Բոսնիա-Հերցոգովինայում այժմ արդեն ամենացածրներից է: Այն դեռևս հավասար է մահացության գործակցին, սակայն 15-20 տարուց բեբի-բումերների սերնդի թոշակային տարիք մտնելուն պես, այն նկատելիորեն կգերազանցի երկրորդ գործակիցը, իսկ առաջինը ընդհակառակը, կսկսի նվազել, քանի որ մինչև երեսուն տարեկան սերունդն է համարվում ընտանիքներ կազմելու «նյութ» և բնականոն վերարտադրությունը աստիճանաբար դուրս կգա ռեպրոդուկտիվ տարիքից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել