Tert.am-ը գրում է․

Իզմիրի  բժշկական համալսարանի պրոֆեսոր, Եվրոպայի վիաբույժների  ասոցիացայի նախագահ, Իզմիրում ստեղծված «Ժողովուրդների կամրջում»  հասարակական կազմակերպության նախագահ, անվանի վիրաբույժ  Մուսթաֆա  Ջեմ Թերզին, ով Հայաստանում է՝ հայ ժողովրդից ներողություն խնդրելու համար,այսօր  Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր էր այցելել հատուկ այն ժամին, երբ  Ծիծեռնակաբերդի բարձունքից Արարատը հատկապես լավ է երևում:

«Քանի որ մի շարք տեխնիկական և այլ պատահականությունների պատճառով իմ Ծիծեռնակաբերդ գնալը մի քանի անգամ հետաձգվեց, ես խնդրեցի, որ այն ժամին գնամ, որ Արարատը պարզ երևա»,–Tert.am –ի հետ զրույցում ասաց թուրք պրոֆոսորը: Նրան ուղեկցող անձը` հայ վիաբույժը,   պատմեց մի պատմություն, որը կարելի է պայմանականորեն կոչել  «թուրք պրոֆեսորի անհավականական արկածները  Երևանում»:

Նախ՝ քանի որ նրա անունը ընդգրկված չի եղել ապրիլի 24-ին հայոց Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արողության  պաշտոնական պատվիրակությունում, երեկ ստիպված է եղել սպասել մինչև ժամը 13-ը, ապա տեղացած հորդառատ անձրևի պատճառով է հետաձգվել այցելությունը Ծիծեռնակաբերդ, հետո տաքսի ավտոմեքենայում են մոռացել «Նոութբուքը», iphon-ը, մնացած տեխնիակական միջոցները, հետո մութն է ընկել, իսկ առավոտյան էլ արդեն ինքն է որոշել, որ իր հետաձգված այցելությունը անպայման պետք է լինի այն ժամին, երբ Մասիս սարը ամենալավն է երևում: Այս դեպքում, ինչպես ասում են` ուշ լինի, նուշ լինի:

Մուսթաֆա Ջեմ Թարզիմը նկատեց, որ Թուրքիայում շատ մեծ աշխատանքն է տարվում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:
«Կառավարության կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի ժողովուրդը հավատա այդ հերքման ուղղությամբ տարվող քաղաքականությանը: Ցավոք՝ այսօր սա մեծ ազդեցություն ունի: Թուրք ժողովրդի այս հարյուրամյա լռությունն անընդունելի է»,-ասաց թուրք պրոֆեսորը:
Հիշեցնենք, որ Թերզին այսօր Երևանում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ   անընդունելի է համարում ո՛չ միայն իր երկրի կառավարության, այլև՝ թուրք ժողովրդի 100-ամյա լռությունը, նաև այն, որ մինչ օրս իր երկրում Հայոց ցեղասպանության համար մեղավոր հանցագործների անունով փողոցներ ու կառույցներ են անվանակոչվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել