467

Ըստ գիտնականների՝ սովորական մարդու օրգանիզմի համար 5 ժամ քնելը բավական է, որը կարող է և՛ կազդուրել, և՛ թարմացնել, և՛ նոր ուժեր հաղորդել։ Սակայն 4-5 ժամ քնելու համար պետք է մի շարք սկզբունքների և քնի կանոնների հետևել։ Կյանքի մերօրյա ռիթմի համար մասնագետները մշակել են հատուկ մեթոդ, որի միջոցով մարդը կարող է առանց որևէ խնդրի 4-5 ժամ քնել և ամբողջ օրն իրեն կազդուրված զգալ։ Ահա այն.

1. Քնելուց առաջ հանգստացեք (պետք չէ քնելիս Ձեր խնդիրները կամ ապրումները Ձեզ հետ տանել, այդ իսկ պատճառով 10-15 րոպե հատկացրեք ինչ-որ հրաշալի բանի մասին խորհելու կամ հանգիստ երաժշտություն լսելու համար)։

2. Ձեր ստամոքսը մի՛ ծանրաբեռնեք և գիշերը հաց մի՛ կերեք, այլապես Ձեր օրգանիզմն իր ամբողջ էներգիան կտրամադրի ոչ թե վերականգնմանը, այլ սննդի մարսմանը։

3. Քնելու համար հատուկ աքսեսուարներ օգտագործեք, օրինակ՝ բուրավետ բույսերով բարձ, եթե հարկավոր է՝ կապեք քնելուց առաջ աչքերը։

4. Քնելուց առաջ տաք լոգանք ընդունեք. դա ոչ միայն հիգիենայի միջոց է, այլև ամբողջ օրվա ընթացքում կուտակված ինֆորմացիայի, տպավորությունների և զգացումների «մաքրում»։

5. Տաք ծածկոցով քնեք (մարդը սառը պայմաններում ավելի վատ է քնում)։

6. Ձեզ համար շաբաթական մեկ օր հատկացրեք (ցանկալի է՝ աշխատանքային օր), որի դեպքում կարելի է սովորականից շատ քնել։

7. Մինչև ժամը 24։00 պառկեք քնելու. այս ժամանակ մարդու օրգանիզմն ավելի արագ և լավ է քնում (մինչ կեսգիշերը երկու ժամվա քունը հավասար է կեսգիշերից հետո մեկ ժամ քնին)։

Արագ քնի համար այս թվարկված կետերը նախևառաջ ենթադրում են երեք հիմնական բաղադրիչներ՝ քնելու տեղի կազմակերպում, քնի համար նախատեսված պայմաններ և վերաբերմունք դրա նկատմամբ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել