Պատրանքներն իրականության խեղաթյուրված ընկալումներն են։ Դրանք ստիպում են հավատալ այն ամենին, ինչը գոյություն չունի։ Սա շատ վտանգավոր է, քանի որ դրանցով շրջապատված լինելով՝ մարդիկ դադարում են զարգանալ, ձգտել իրենց նպատակին հասնել և սկսում են չմտածված բաներ անել։ Ահա և ամենատարածված պատրանքներից մի քանիսը։

1. Ես դա հետո կանեմ, պարզապես հիմա ժամանակ չունեմ...

Սա ամենահայտնի պատրանքն է։ Գոյություն չունի «ժամանակ չկա» հասկացություն։ Ժամանակ միշտ էլ կա, ուղղակի դուք պետք է այն ճիշտ կառավարեք։ Եթե ինչ-որ բան Ձեզ համար իսկապես կարևոր է, Դուք դրանով զբաղվելու համար ժամանակ կգտնեք։

2. Ես կարող իմ առջև դրված նպատակին հասնել ավելի շուտ...

Շատերը ցանկանում են նշանակետին ժամանակից շուտ հասնել։ Սակայն դա անհնար է։ Հաջողության ետևից գնալով՝ Դուք պետք է բոլոր փուլերի միջով անցնեք։ Իսկ եթե դրանցից որևէ մեկը բաց թողնեք, ապա ստացված արդյունքը չի արդարացնի Ձեր սպասումները։

3. Ես կառավարում եմ...

Ես բացի իմ գիտակցությունից ոչինչ չեմ կառավարում։ Կյանքը կարող է յուրաքանյուր վայրկյանին Ձեզ անակնկալ մատուցել։

4. Ես երջանիկ կլինեմ, եթե...

Շատ մարդիկ մոլորվում են՝ մտածելով, որ վաղը կգա, և ինչ-որ լավ բան տեղի կունենա, խնդիրները կանհետանան, և նրանք երջանիկ կլինեն։ Երջանիկ լինել կարելի է միայն տվյալ պահին, իսկ եթե ներկայումս դրա համար պատճառ չեք գտնում, ապագայում նույնպես չեք գտնի։ Փորձեք Ձեր աշխարհայացքը փոխել և միգուցե տեսնեք, որ երջանիկ լինելու համար պարտադիր չէ որևէ բան ակնկալել։

5. Ես կարող եմ ուրիշներին օգնել...

Պետք չէ պատրանքներ ստեղծել, թե Դուք ընդունակ եք փոխել մեկ այլ մարդու։ Դուք կարող եք միայն Ձեր վերաբերմունքը փոխել նրա նկատմամբ կամ էլ ոգեշնչել, որ նա ինքը փոխվի։

6. Ես դա կանեմ, երբ...

Ինքնախաբեությամբ մի՛ զբաղվեք՝ գործերը վաղվան թողնելու համար պատճառներ փնտրելով։ Եթե իսկապես կարևոր գործ ունեք, հենց հիմա զբաղվեք դրանով, այլապես այն հնարավոր է երբեք չվերջացնեք։

7. Ես մարզանք կանեմ, երբ ավելի շատ ուժեր հավաքեմ...

Եթե ցանկանում եք մարզանք անել, հենց հիմա սկսեք, իսկ եթե չեք ցանկանում անել դա, Ձեզ արդարացնելու համար պատճառներ մի՛ փնտրեք։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել