Արցախի «խնդրի» չլուծման համար, բացի Տեր-Պետրոսյանից ու նրան աջակցողներից, մեղավոր են անխտիր բոլոր նախկին, թե ներկա "կայացած" քաղաքական ուժերն ու գործիչները: Եթե Տեր-Պետրոսյանին ՉԴԱՎԱՃԱՆԵԻՆ ու չխանգարեին, նա 97-98թթ.-ին լուծելու էր այդ խնդիրը ու լուծելու էր նախկինում մշակված և ԲՈԼՈՐԻՆ հայտնի ծրագրով: (Տեր-Պետրոսյանի ծրագրին, մինչև իր նախագահ դառնալը, շատ լավ ծանոթ էին թե մնացած գործիչները, թե ժողովուրդը: Թող անիմաստ չպնդեն, որ «պատերա՞զմ, թ՞ե խաղաղություն» հոդվածում հնչեցված դրույթները բոլորի համար նորություն էր... Դրանց մասին Տեր-Պետրոսյանը մինչ այդ էլ ա խոսացել...) Բայց պատերազմից հետո, երբ դուխ հավաքեցին, արդեն մաքսիմալիստական սկզբունքներով սկսեցին դեմ գնալ Տեր-Պետրոսյանին, իսկ նրա փոխզիջումային տարբերակը բնութագրեցին որպես` «ծախել Արցախը»: Սակայն, ինչպես փաստերն էն ցույց տալիս, դա ընդամենը ժողովրդին հաճոյանալու համար էր/է արվում, իսկ իրականում այն ժամանակվա անվտանգության նիստերում նույն այդ մարդիկ հայտարարում էին, որ «Ղարաբաղի հարցում հիմա կարիք չունենք փոխզիջման գնալու: Կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված լինենք:... Ղարաբաղյան կարգավորման պրոցեսում պետք է վարել ակտիվ սառեցման քաղաքականություն», իսկ Տեր-Պետրոսյանի հակադարձումը, թե «հարկադրված զիջումը նշանակում է կապիտուլյացիա, իսկ կապիտուլյացիայի ժամանակ դու ոչինչ չես զիջում, այլ հլու հնազանդ ընդունում ես այն, ինչ փաթաթում են քո վզին:... Հայաստանը վաղն ավելի ուժեղ չի լինելու, քան այսօր: Հետևաբար, վաղվա ցանկացած լուծում ավելի վատն է լինելու, քան այսօրվանը», մեղմ ասած լուրջ չնկալվեց ու մինչև հիմա էլ ՉԻ ԸՆԿԱԼՎՈՒՄ: 
14-15 տարիա անցել ու դեռ Արցախի հարց են լուծում... Չնայած, դեռ Քոչարյանը պիտի «ոչ մի թիզ հող» հանձնելով լուծեր այդ հարցը... Բայց դե իրականությունը լռիվ այլ ա, ու «ոչ մի թիզ հող»-ը ընդամենը իշխանության գալու կարգախոս ա, իսկ իշխանության գալուց հետո միանգամից սկսում են փոխզիջումներից խոսալ... Ու թե ինչ ծրագրով են/էին պատրաստվում «ոչ մի թիզ հող» հանձնելով վերջնականապես ԼՈՒԾԵԼ Արցախի խնդիրը` մինչև հիմա ԳԱՂՏՆԻՔԱ: Բնականաբար նրանցից ոչ ոք էլ իրականում ՈՉ ՄԻ ծրագիր էլ չունի Արցախի խնդիրը «ոչ մի թիզ հող»-ով լուծելու համար... Նման ծրագիր կարող էր լինել միայն էն դեպքում, երբ Հայաստանը կլիներ մի գերտերություն, իսկ Ադրբեջանը մի չնչին երկիր, ու հետևաբար Հայաստանի համար ոչ շրջափակումները նշանակալից կլինեին, ոչ էլ` պատերազմը... Ու էտ ժամանակ «ստատուս քվոն» թող ոչ թե տասնյակ տարներ տևեր, այլ դարեր... Բայց եթե իրականում պատկերը էն ձև ա, որ Ադրբեջանը ամեն բնագավառում մի քանի անգամ գերազանցումա մեզ ու էտ տարեց-տարի ավելի ակնհայտ ա դառնում, բնականաբար «ստատուս քվոն» որպես խնդրի լուծում պահպանելը ոչ միայն անընդունելի ա, այլև` կործանարար... ինչի վառ ապացույցը ԱՐՏԱԳԱՂԹՆ ա: 
Արցախի խնդրի լուծումը` հասարակ ներքաղաքական խնդիրի լուծում չի ու գաղափարախոսությունների բազմազանությունից ելնելով` հարցի լուծման համար բազում տարբերակներ չկան: Սա թերևս միակ խնդիրն ա, որը առավելագույնս պիտի համախմբեր քաղաքական ուժերին ու ժողովրդին: Սայան համախմբումը պիտի տեղի ունենար հիմք ընդունելով այն պարզ պնդումը, որ փոխզիջման այլընտրանքը` պատերազմն ա... Բայց ոչ մի տեսակի համախմբում տենց էլ տեղի չի ունենում ու դա կարա լինի երկու պատճառով. առաջին` քաղաքական ուժերը/գործիչները իրականում ոչ մի կոնկրետ ծրագիր էլ չունեն ու իրենք էլ չգիտեն, թե ոնց պիտի լուծվի խնդիրը... երկրորդ. բոլորը առաջնորդվում են զուտ անձնական շահով: 
Իսկ վերջում ով՞ ա տուժում էս ամենից... բնականաբար ժողովորդը... Ու ստեղ ամենից շատն ա սազում էն պնդումը, որ «ամեն ժողովուրդ արժանի ա իր իշխանություններին»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել