Tert.am–ը գրում է.

Ռիգայում Եվրախմբի ֆիննախարարների հանդիպման ժամանակ, որն ավարտվել է ապրիլի 24-ին,  չի հաջողվել կարգավորել Հունաստանի պարտքերի շուրջ ստեղծված հակամարտությունը: Ինչպես գրում է Корреспондент-ը`  DW-ին հղումով, Եվրախմբի նախագահ Յերուն Դեյսելբլումը նիստի ավարտին կրկին ընդգծել է, որ Աթենքի կառավարությունը պետք է ներկայացնի նախատեսվող բարեփոխումների ցուցակը:

Ինչպես նշել է Դեյսելբլումը` հետագա ծրագրերի մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ Հունաստանը  հաշվետվություն ներկայացնի օգնության ընթացիկ ծրագրի իրականացման արդյունքների մասին: 

Միևնույն ժամանակ՝ Հունաստանի ֆիննախարար Յանիս Վարուֆակիսը վստահեցրել է, որ իր երկիրը վերջին շաբաթներին զգալի առաջընթաց է գրանցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել