Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների առիթով Հայաստան ժամանած Վլադիմիր Պուտինն այսօր, օգտագործելով համապատասխան հարթակը, «մեսիջ» ուղարկեց եվրոպացիներին, թե ձեզ կարգին պահեք, և որ ռուսատյացության դրսևորումներ կան աշխարհում: Դեռ մի հատ էլ «հաթաթա» տվեց. աշխարհի ցանկացած տարածաշրջանում ցանկացած քայլ կատարելուց առաջ պետք է մտածել հետևանքների մասին: Նա ցանկացավ նաև ընդգծել, թե Ռուսաստանը մնում է Հայաստանի գործընկերն ու հատուկ շեշտեց, որ Ցեղասպանության հիշատակի 2000 միջոցառում է անցկացվում իր երկրում, ու իր՝ Թուրքիա չգնալով՝ շնորհ է արել Հայաստանին: Ամեն դեպքում նա տեսնում է Արևմուտքի ուշադրությունը Հայաստանի հանդեպ և բնականաբար չի ցանկանա կորցնել Կովկասում, մասնավորապես Հայաստանում իր ազդեցությունը: Ինչ վերաբերում է Արևմուտքին, Հայաստանի հանդեպ բարյացկամությունն իրականում այլ ենթատեքստ ունի, և դա Հայաստանի հետ այդքան էլ կապ չունի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել