Tert.am-ը գրում է․

Թուրքիան մոտ ապագայում չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ասել է հայազգի կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Կարեն Շահնազարովը, փոխանցում է rusnovosti.ru-ն։

«Դա կապված է հնարավոր տնտեսական հետևանքների հետ, որոնցից վախենում է թուրքական կառավարությունը, քանի որ ճանաչումը կարող է պահանջել ինչ-որ նյութական փոխհատուցում, իսկ հայերի կորուստները շատ մեծ են եղել։ Հնարավոր է՝ թուրքական կողմը նաև անհանգստություններ ունի, որ կարող են լինել նաև տարածքային պահանջներ, չէ՞ որ հայերը զբաղեցրել են բավականին լայն շրջաններ։ Կարծում եմ՝ եթե ոչ մի անհանգստություն չլիներ, թուրքական կողմը վաղուց կճանաչեր այդ փաստը»,- նշել է Շահնազարովը։

Նա վստահ է, որ Եվրոպան և ԱՄՆ-ն ճնշում չեն գործադրի Թուրքիայի վրա։ Նրանք մի կողմից ցավակցում են հայերին, մյուս կողմից՝ Հայաստանն աշխարհաքաղաքական խաղում իրենից այնպիսի հետաքրքրություն չի ներկայացնում, ինչպես Թուրքիան, կարծում է ռեժիսորը։

Նրա խոսքով՝ ցեղասպանության ճանաչման հարցը կարևոր է ոչ միայն հայ ժողովրդի, այլև թուրքերի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել