Քիչ առաջ 60-ից ավելի թուրք, զազա և քուրդ հասարակական, մշակույթի ու քաղաքական գործիչներ անմար կրակի մոտ ծաղիկներ դրեցին: Թուրքերն ու քրդերն առանձին հարցազրույցում արցունքն աչքերին ներողություն խնդրեցին իրենց պապերի հանցանքների համար՝ որպես ներում ընդունելով միայն հատուցման անհրաժեշտությունը: Կարևոր է, սակայն, որ Արևմտյան Հայաստանում ապրող բազմաթիվ զազաներ ու հայեր շեշտեցին՝ պետք է պայքարել մինչև վերջ, ստիպել Թուրքիայի իշխանությանն առերեսվելու սեփական պատմությանը: Նրանք այլևս չեն վախենում, և Ծիծեռնակաբերդի բարձունքում հայ, զազա, թուրք ու քուրդ 60-ից ավելի մարդու համատեղ կոչն անկասելի գործընթացի ապացույց է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել