Tert.am-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 24-ին, հայ-ադրբեջանական շփման գծում համեմատաբար հանգիստ վիճակ է։

Սահմանին լարվածություն է եղել անցած գիշեր. այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Անցած գիշեր շուրջ 200 անգամ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը»,-ասաց նա։

Հաշվի առնելով, որ նման միջոցառումների ժամանակ հակառակորդն ակտիվանում է՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ դիրքերում զգոնությունը բարձրացված է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել