Tert.am-ը գրում է.

Ֆլանդրիայի խորհրդարանն ապրիլի 22-ին ընդունել է բանաձև, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հարցը օրակարգ է մտել Ֆլանդրիայի առաջատար բոլոր կուսակցությունների համաձայնությամբ:

Հարցը ներկայացրել է Վաարդ Կեննեսը` քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից:

ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ բանաձևում մեկ անգամ ևս շեշտվում է, որ անցած դարասկզբին Թուրքիայում հայերի բնաջնջումը ցեղասպանություն էր և Թուրքիան պետք է առերեսվի իր անցյալի հետ ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Բանաձևին կողմ է քվեարկել 100 պատգամավոր, ձեռնպահ` 3, դեմ քվեարկող չի եղել:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել