ՄԵՌԱԾ ՔԱՂԱՔ, ԻՄ ՍԵՐ շարքից
Վահրամ Գայֆեճյան, գրքի կրպակ հին Երևանում, 1929 թ.... Պատկերացրեք, որ հիմա սա էլ չկա։ ,,Երևանը գրքի կենտրոն,, հռչակելուց և աշխարհով մեկ խայտառակ լինելուց առաջ գոնե kառավարությունը միջոցներ թող հատկացներ խանութների ու բանկերի վերածված գոնե ամենակարևոր գրախանութները, որոնք եղել են մեր քաղաքի հոգևոր կենսագրության առանցքը` հետ գնելու համար։ Գրողների միությունը, օրինակ, ծախեց իր ,,ՆՈՐՔ,, խանութը, փողն էլ կերավ, մի այլ գրող մի քանի գրադարան սեփականաշնոր-հեց. այնտեղ հիմա չգործող ռեստորաններ են, իսկ Ավետիք Իսահակյանի գրադարանի հերն անիծեցին` այնտեղ բարձրանում է Հրապարակն այլանդակող հերթական երկնաքերը։ Քանի ուշ չի` քաղաքական կամք դրսևորեք ու հրաժարվեք, այդպես մեզ ավելի կհարգեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել